• Latest news

Արեւի տակ 30 րոպե մնալուց հետո կինը երրորդ աստիճանի այրվածքներ է ստացել (ֆոտո)

17 մայիսի, 2019  14:12

58-ամյա Վենդի Սենեթը անգլիական Քինգսթոն ափոն Հալ քաղաքից (Իսթ Ռայդինգ օֆ Յորքշիր կոմսություն) երրորդ աստիճանի այրվածքներ ստացավ կես ժամ արեւի տակ մնալուց հետո։ «Մեղավորը, հավանաբար, հորմոնալ դեղամիջոցն էր, որը նա ընդունել էր մինչ այդ, եւ որը նրա մաշկը դարձրել էր չափից ավելի զգայուն արեւի հանդեպ։

Ինչպես պատմում է տեղի The Hull Daily Mail թերթը, միջադեպը տեղի է ունեցել մայիսի 4-ին Բիրմինգհեմ քաղաքում, երբ Վենդին փեյնթբոլ-ակումբում էր։ Այնտեղ նա արեւի տակ մոտ 30 րոպե է մնացել, ինչից հետո նրա ձեռքերը խիստ կարմրել են, իսկ աջ ձեռքն այնպես է ուռել, որ մատնոսկրերն անտեսանելի են դարձել։

Մինչ այս դեպքը կինը մի քանի շաբաթ ստերոիդ դեղ՝ պրեդնիզոլոն էր ընդունել, որը նշանակել էին լարինգիտի բուժման համար։ Դեղի պատճառով նրա մաշկը շատ զգայուն էր դարձել, այդ թվում՝ արեւի լույսի հանդեպ։ Կինը խոստովանել է, որ չի ուսումնասիրել հաբերի մասին հրահանգը եւ չի իմացել հնարավոր կողմնակի ազդեցությունների մասին։

Վենդիին անհապաղ բուժօգնություն են ցուցաբերել. Նրա վերքերին հանգստացնող գել են քսել եւ տվել հակաբորբոքային դեղամիջոցներ։ Պացիենտին արգելել են ընդունել ստերոիդ դեղամիջոցներ։

Վենդին որոշել է ներկայացնել իր պատմությունը, որպեսզի կանխի նման միջադեպերը։ Նա մարդկանց նախազգուշացրել է արեւի տակ գտնվելու վտանգի մասին ստերոիդ դեղեր ընդունելու պարագայում։

Միջադեպից հետո անցել է ավելի քան 12 օր, բայց նրա մաշկը դեռ չի վերականգնվել։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի