• Latest news

Հազվադեպ հիվանդությամբ 5-ամյա աղջիկը չի կարող մնալ արեւի տակ (ֆոտո)

17 մայիսի, 2019  19:20

ԱՄՆ Փենսիլվանիայի նահանգի բնակչուհի, 5-ամյա Քայա Էթինգոֆը տառապում է հազվադեպ հիվանդությամբ՝ յուվենիլ դերմատոմիոզիտով, ինչի պատճառով չի կարող մնալ արեւի տակ. հենց որ ստվերից դուրս է գալիս, նա դժվարանում է կանգնել եւ անգամ կուլ տալ։

Յուվենիլ դերմատոմիոզիտը աուտոիմունային հիվանդություն է։ Առաջին անգամ այն ի հայտ եկավ այն ժամանակ, երբ աղջիկը 2 տարեկան էր. 2016 թվականի ամռանը նրա մարմնի վրա սկսեցին հայտնվել տարօրինակ ցանի հետքեր։ Ծնողները փորձեցին աղջկան բուժել արտաքին օգտագործման ամենատարբեր միջոցներով, բայց ցանն այդպես էլ չէր անցնում, այլ շարունակում էր տարածվել։

Միայն հետազոտություններից եւ թեստերից 5 ամիս հետո բժիշկները կարողացան կողմնորոշվել ախտորոշման հարցում։ Հետաքրքիր է, որ ճիշտ ախտորոշումը սկզբում տվել էր մայրը՝ Քեյթը, որը երեխայի ախտանշանները փնտրում էր Google-ում։ Կինը իր ենթադրությունները ներկայացրեց 5 բժշկի, որոնք դրանք հերքեցին՝ պնդելով, որ հիվանդությունը հազվադեպ է, եւ հավանականությունը, որ Քայան հիվանդ է հենց դրանով, աննշան է։ Սկզբում բժիշկները ենթադրում էին, որ աղջկա մոտ սովորական էկզեմա է։ Միայն կնոջ համառությունը եւ նրա համոզվածությունը, որ մայրական բնազդն իրավացի է, թույլ տվեցին ճիշտ ախտորոշում կայացնել եւ սկսել բուժումը։

Ինչպես պարզվեց, աղջկա մոտ հիվանդությունը սրվում է արեւի ազդեցությունից։ Դրա պատճառով աղջիկը չի կարողանում գտնվել արեւի տակ. հարկավոր է, որ նա մշտապես մնա ստվերում։ Եվ բուժել հիվանդությունն անհնար է. ամբողջ բուժումն ուղղված է այն բանին, որպեսզի պայքար մղվի բորբոքումների եւ ցավի դրսեւորումների դեմ, ինչպես նաեւ մկաններն ուժեղացնելու համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի