• Latest news

Ակնաբույժների համահայկական ասոցիացիան ամբողջ աշխարհից առաջատար մասնագետների կմիավորի

18 մայիսի, 2019  13:25

Մայիսի 18-ին Երեւանում AIOC II Հայկական Միջազգային ակնաբուժական համաժողովի շրջանակում հայտարարվեց Ակնաբույժների համահայկական ասոցիացիայի ստեղծման մասին: Ասոցիացիայի նախագահներն են պրոֆեսոր, մանկական ակնաբույժ Իգոր Ազնաուրյանը (Ռուսաստան) եւ պրոֆեսոր, ակնաբույժ Արտաշես Զիլֆյանը (Հայաստան):

Ազնաուրյանը իր ելույթում հատուկ նշեց, որ ակնաբուժության  բնագավառի ռուս մասնագետները մեծ ոգեւորությամբ  աջակցել են ակնաբույժների համահայկական ասոցիացիայի ստեղծման գաղափարին:

Նրա խոսքով՝ ԱՀԱ աշխատանքը ուղղված կլինի ամբողջ աշխարհի հայ մասնագետների միավորմանը` սկսած ԱՄՆ-ից եւ Եվրոպայից մինչեւ Հարավային Ամերիկա եւ Հարավարեւելյան Ասիա:

Ազնաուրյանը հայտնեց ծագումով հայ, Հայաստանի սահմաններից դուրս աշխատող ակնաբույժների ռեեստրի ստեղծման ծրագրերի մասին: Հետագայում նախատեսվում է նրանց ԱՀԱ-ի անդամակցության համար համապատասխան հրաավեր ուղարկել:

«Վստահ եմ, որ մենք կկարողանանք միավորել մասնագետների մեծ բանակ, ովքեր կաշխատեն Հայաստանում ակնաբուժության մեջ ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ», - ասաց նա:

Զիլֆյանը տեղեկացրեց, որ ԱՀԱ-ի ջանքերով, Հայաստանում եւ Ռուսաստանում, իսկ հետագայում նաեւ  աշխարհի մյուս երկրներում, միջազգային համաժողովներ կկազմակերպվեն: Բացի այդ, հետագայում նախատեսվում է ակնաբուժության վերաբերյալ կլոր սեղաններ եւ սեմինարներ անցկացնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի