• Latest news

Կերուխումից հետո տղամարդն արթնացել է ամորձատված

22 մայիսի, 2019  23:45

Տարօրինակ դեպք է տեղի ունեցել Չինաստանի հարավարեւելյան Խուան նահանգում։ Ինչպես տեղեկացնում է New York Post-ը, 44-ամյա Թան Նանն արթնացել է ընկերների հետ կերուխումից հետո եւ հայտնաբերել, որ քնած ժամանակ ամորձատվել է։

Արնաքամ լինելով՝ Թան Նանը բժիշկ է կանչել, բայց հատկանշականն այն է, որ մի քանի հիվանդանոցներ հրաժարվել են ընդունել նրան՝ դա բացատրելով համապատասխան սարքավորում չունենալով։ Վերջապես, նրան տարել են հիվանդանոց Չանշա քաղաքում, որտեղ աշխատում են միկրովիրաբույժ մասնագետներ։

«Տղամարդկային արժանապատվության» վերականգնման վիրահատությունը տեւել է 7 ժամ։ Բուժաշխատողների խոսքով՝ ֆալոսը հաջող կարվել է իր տեղում, իսկ հարբած կերուխումի դժբախտ զոհը աստիճանաբար ապաքինվում է։

Հավելենք, որ Թան Նանի հանդեպ դաժան հաշվեհարդարի մեղավորը դեռեւս պարզված չէ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ