• Latest news

Հռչակավոր ակնոցների դիզայներ, արտադրող Alain Mikli բրենդի հիմնադիր Ալեն Միկլին` Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում

23 մայիսի, 2019  15:40

Հռչակավոր Alain Mikli ակնոցների տաղանդավոր օպտիկ դիզայներ և արտադրող, Ալեն Միկլի բրենդի հիմնադիր Ալեն Միկլիտարյանն (Ալեն Միկլի) իր Հայաստան հերթական այցելության ժամանակ այցելել է Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն:

Ալեն Միկլիտարյանը հայկական ծագում ունի և հպարտությամբ է դա նշում: Հանդիպման ժամանակ նա ասաց, որ հայ է, չնայած հայերեն շատ քիչ բառ գիտի, որովհետև մինչև 7-8 տարեկանն է հայերեն լսել: Նրա ընտանիքը Հայոց Մեծ Եղեռնից մազապուրծ է հասել Ֆրանսիա: Սակայն նշեց նաև, որ  հիմա ավելի շատ է ձգտում լինել հայրենի հողում, յուրաքանչյում մարդ տարիքի հետ ձգտում է վերադառնալ դեպի սեփական արմատները:

Արտերկրում օպտոմետրիստը մասնագիտություն է` ոչ բարձրագույն կրթությամբ: Նրանք ստանում են որոշակի բժշկական կրթություն, աշխատում են օպտիկայի կենտրոններում և գրագետ ընտրում են ակնոցների ապակիները: Նման կրթական համակարգ մեզ մոտ կազմավորման փուլում է:

Ալեն Միկլին անմիջապես իր մասնագիտությամբ քիչ է աշխատել: 1978-ին նա Փարիզում հիմնել է իր ընկերությունը և արտադրել Ալե Ալան Միգլի բրենդի և՛ արևային, և՛ օպտիկական ակնոցներ, որոնք ներկայում շատ հայտնի են աշխարհում, տարբերվում են իրենց առանձնակի ձևավորմամբ, գույներով, արտադրման մեջ բարձրորակ հումքի օգտագործմամբ: Այդ ակնոցների ստեղծման մեջ համադրված են ստեղծագործական հետաքրքիր մոտեցումը և ֆունկցիոնալությունը: Ակնոցները էսթետիկ կատարելության են հասցված: Լինելով աշխարհում առաջատար բրենդ` ակնոցները բավականին թանկարժեք են, կան շրջանակներ, որոնք արժեն անգամ 20000 ԱՄՆ դոլար: Այդ ակնոցների երկրպագուներ են աշխարհի նշանավոր շատ մարդիկ՝ երգիչ էլտոն Ջոնը, Ժան Պոլ Գոտյեն, Մերիլ Ստրիպը, Մարկ Խերմանը և այլոք:

Ալեն Միկլին 3 տարի առաջ վաճառել է իր ընկերությունը՝ անունով և բրենդով: Նոր սեփականատերերը հավանաբար փոխել են աշխատողներին, որովհետև, ըստ Ալան Միկլիի վկայության, չկա նախկին որակը և նորը շատ է տարբերվում նախկին արտադրանքից: Սակայն այլևս նա չի կարող այդ նույն բրենդով նախկին արտադրությունը վերսկսել:

Կենտրոնում Ալեն Միկլին հանդիպումներ ունեցավ ինչպես տնօրեն, պրոֆեսոր՝ Ա.Ս. Մալայանի, փոխտնօրեններ  Զ.Ա. Մալայանի և Հ. Միրոյանի  հետ, այնպես էլ այցելություն կատարեց   մեր կենտրոնում գործող Look Optik խանութ սրահ, որտեղ վերջինիս կողմից բարձր գնահատանքի արժանացավ խանութ-սրահի աշխատակիցների պրոֆեսիոնալիզմը և շրջանակների լայն ընտրությունը:

Ի դեպ,  Look Optik խանութ սրահն արդեն գործում է շուրջ 4 տարի մեր կենտրոնում և յուրաքանչյուր հաճախորդին մատուցվող բարձր պրոֆեսիոնալիզմը պայմանավորված է նրանով, որ խանութ-սրահի աշխատակիցները անմիջական կապի մեջ են կենտրոնի  բժիշկ-ակնաբույժների հետ:

 Նա հատկապես հետքրքրված էր  Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի  ռեֆրակցիոն վիրահատությունների կատարման բաժանմունքով, որտեղ շուրջ 17 տարի  կատարվում են ռեֆրակցիայի շտկման բոլոր նորագույն միջամտությունները, այժմ նաև նորագույն Alcon AES 500 վերջին սերնդի սարքավորման օգնությամբ:

Զառա Մալայանի հետ զրույցում Ալեն Միկլին նշեց, որ իրեն շատ հետաքրքիր էր ծանոթանալ մեր կենտրոնի հնարավորություններին, տեսնել թե ինչի կարիք ունի նման բարձրակարգ  կենտրոնը, ինչ հեռանկարային համագործակցություններ կարելի է կատարել միասին:  Շփումը հանրաճանաչ դիզայների հետ շատ  պարզ և անմիջական ստացվեց:  Զառա Մալայանն էլ իր հերթին մեծ պատիվ և հաճելի անակնկալ  համարեց աշխարհահռչակ բրենդի հիմնադրի այցը  կենտրոն:

Չնայած մեր աշխարհահռչակ հայրենակցի՝ մոտակա նպատակների կոնկրետություն դեռևս չկա, բայց կա պատրաստակամություն և մեծ ցանկություն` Հայաստանի համար ինչ-որ օգտակար գործ անելու: Եվ դա ողջունելի է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի