• Latest news

Ֆիզիկական վարժություններն օգտակար են հոգեկան խանգարումների ժամանակ. հետազոտություն

24 մայիսի, 2019  22:41

Ֆիզիկական վարժություններն իրենց արդյունավետությունը ցուցաբերել են մի շարք հոգեկան եւ աֆեկտային խանգարումների հատկանիշները մեղմելու գործում։ Այս մասին վկայում են Վերմոնթի համալսարանի Բժշկական կենտրոնի մասնագետների հետազոտությունները, որոնք հրապարակվել են Global Advances in Health and Medicine-ում։

12 ամիս տեւած հետազոտությանը մասնակցել է 100 պացիենտ Վերմոնթի համալսարանին առընթեր Բժշկական կենտրոնի ստացիոնար հոգեբուժական բաժանմունքից։ Հատուկ փորձի համար բաժանմունքում ստեղծվել է մարզասրահ, իսկ գիտնականների ջանքերով մշակվել են 60 րոպեանոց վարժությունների ծրագրեր։ Փորձարկվողները պետք է պատասխանեին մարզումներից առաջ եւ հետո իրենց տրամադրության եւ ինքնագնահատման մասին հարցերին։

Կամավորների միջինը 95 տոկոսը տեղեկացրել է, որ տրամադրությունը բարձրացել է կառուցակցված վարժությունները կատարելուց հետո, ընդ որում՝ նրանց մի մասը (63 տոկոսը) իրեն «երջանիկ» կամ «շատ երջանիկ» է զգացել։

Այս առնչությամբ գիտնականները խորհուրդ են տալիս ներառել ինտեգրատիվ թերապիան (այդ թվում ֆիզիկական վարժությունները) այն անձանց բուժման գործընթացում, որոնք տառապում են հոգեկան խանգարումներով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի