• Latest news

Նոր նեյրոններ առաջանում են անգամ Ալցհեյմեր հիվանդությամբ պացիենտների ուղեղում. հետազոտություն

28 մայիսի, 2019  23:48

Նոր նեյրոններ առաջանում են անգամ Ալցհեյմեր հիվանդությամբ պացիենտների ուղեղում՝ թեեւ ավելի դանդաղ, քան մյուսների մոտ, պարզել են Իլինոիսի համալսարանի հետազոտողները (UIC): Նրանք մինչեւ 99 տարեկան մարդկանց հիպոկամպում երիտասարդ նյարդային բջիջներ են հայտանբերել:

Cell Stem Cell-ում հրապարակված հետազոտությունը կարող է  օգնել արդյունավետ մոտեցումներ գտնել նեյրոդեգեներատիվ հիվանդությունների բուժման համար եւ պահպանել տարեց պացիենտների կոգնիտիվ կարողությունները:

Դեռ մի քանի տասնյակ տարի առաջ հետազոտողներին հաջողվել էր վերացնել ուղեղի բջիջների վերականգնման բացակայության մասին միֆը. նրանք ապացուցել են, որ նյարդային բջիջներն այնուամենայնիվ ստեղծվում են: Այժմ գիտնականները կարողացել են ապացուցել ներյրոդեգեներատիվ խախտումներով պացիենտների ուղեղում նեյրոգենեզի առկայությունը:

Նեյրոդեգեներացիան բացասաբար է ազդում հիպոկամի վրա՝ սովորելու եւ հիշողության հատվածի:

Նոր հետազոտությունում 18 մարդու մահվանից հետո, որոնց միջին տարիքը 90.6 է, գիտնականները վերլուծել են հիպոկամի հյուսվածքը: Նրանք հայտնաբերել են, որ մեկ ուղեղին բաժին է հասնում մոտ 2000 նախկին նյարդային բջիջ եւ մոտ 150 հազար զարգացող նեյրոն:

 Հետագա վերլուծությունը ցույց է տվել, որ նորմալ կոգնիտիվ ունակություններով մարդկանց մոտ նոր բջիջների քանակը  զգալիորեն գերազանցում է Ալցհեյմերով եւ դեմենցիայով պացիենտների մոտ նույն բջիջների քանակը:

Հեղինակները նաեւ պարզել են նաեւ, որ մարդիկ, որոնք կոգնիտիվ գործառույթների ցուցանիշներով ավելի բարձր գնահատականներ են ստացել, հիպոկամպում նեյրոնների մեծ քանակություն են ունեցել:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի