• Latest news

ԱՍՏ խնդիրների դեմ հանրածանոթ միջոցները բարձրացնում են տկարամտության զարգացման ռիսկը. հետազոտություն

29 մայիսի, 2019  22:39

Նյարդաբանները հորդորում են ավելի մեծ զգուշությամբ մոտենալ պրոտոնային պոմպի  ինհիբիտորների (դեղամիջոցներ, որոնք սովորաբար նշանակում են աղեստամոքսային տրակտի թթվայնությունից կախված հիվանդությունների բուժման շրջանակում) օգտագործմանը։ Նոր հետազոտության համաձայն, որը հրապարակվել է Journal of American Medical Association Neurology ամսագրում,  տարեց մարդիկ, որոնք օգտագործում են այդ դեղամիջոցները, գտնվում են տկարամտության առաջացման բարձր ռիսկի խմբում։

Հետազոտության շրջանակում գիտնականները գնահատել են  75 եւ ավելի տարիքի 73 679 մարդու վիճակն ու բժշկական պատմությունը։ Հետազոտության սկզբում ոչ մեկի մոտ տկարամտություն չի եղել։ Հետագայում պարզվել է, որ պացիենտները, որոնք օգտագործել են պրոտոնային ինհիբիտորներ, 44 տոկոսով ավելի հաճախ են բախվել տկարամտությանը, քան նրանք, ովքեր այդ դեղամիջոցները չեն օգտագործել։

Տկարամտության ռիսկը բարձրացել է նաեւ այն պացիենտների մոտ, որոնք ունեցել են ընկճախտ կամ կաթված։

Ավելի վաղ փորձագետները պարզել էին, որ պրոտոնային ինհիբիտորների ընդունման ֆոնին մկների մոտ նկատվել է ուղեղում բետա-ամիլոիդային սպիտակուցի բարձր խտություն։ Իսկ դա համարվում է Ալցհեյմերի հիվանդության հիմնական ցուցիչը։ Արժե նկատի ունենալ նաեւ այն փաստը, որ այս դեղերն ավելի ակտիվ եւ ավելի հաճախ օգտագործել են դիաբետ կամ սրտի հիվանդություն ունեցող մարդիկ, որոնք նույնպես տկարամտության ռիսկի գործոններ են։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի