• Latest news

Ինչո՞ւ են երեխաներն առավել հաճախ վնասվածքներ ստանում ամռանը, քան ձմռանը, եւ ինչպե՞ս ծնողները կարող են պաշտպանել իրենց երեխաներին

28 մայիսի, 2019  19:03

Կա կարծիք, որ ձմռանը երեխաներն առավել հաճախ են վնասվածքներ ստանում, քան ամռանը: Սակայն իրականում ճիշտ հակառակն է: Ինչո՞ւ: «Քանի որ երեխաների մոտ վնասվածքներն ուղիղ կապ ունեն երեխայի ակտիվ կենսակերպի հետ»,- NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասել է Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտական կենտրոնի մանկական օրթոպեդիայի եւ վնասվածքաբանության բաժնի վարիչ Արա Այվազյանը:

Նրա խոսքով՝ երեխաների մոտ ձմռանն առավել հազվադեպ են վնասվածքներ հանդիպում, եւ հիմնականում լինում են ճանապարհատրանսպորտային պատահարների արդյունքում: Սակայն ամռանն իրավիճակը կտրուկ փոխվում է:

«Երբ ավարտվում է ձմեռը՝ նվազագույն ֆիզիկական ծանրաբեռնվածության շրջանը, երեխաները սկսում են ակտիվ կենսակերպը: Ամռանը նրանք չմուշկ, հեծանիվ են քշում, սակայն անհրաժեշտ է ուշադրություն դարձնել երեխաների անվտանգության համար նախատեսված աքսեսուարներին ծնկների եւ արմունկների համար: Դրանք իսկապես արդյունավետ են: Օրինակ, երեխաները, որոնք սովորում են չմուշկ քշել, հաճախ են ընկնում ձեռքերի վրա, դա նշանակում է, որ անհրաժեշտ է առավելագունը պաշտպանվել վնասվածքից»,- ընդգծել է փորձագետը:

Ամռանն ամենասիրելի զբաղմունքներից է նաեւ ծառ բարձրանալը: Ինչպես նշում է Այվազյանը, վնասվածքների մեծ մասն ամառային շրջանում ծառից ընկելու հետեւանքն է:

Կարո՞ղ են ծնողները վնասվածքներից պաշտպանել իրենց երեխաներին: Այվազյանի խոսքով՝ հնարավոր է, եթե երեխաները ակտիվ կենսակերպ վարեն ոչ միայն ամռանը, այլ նաեւ ձմռանը:

«Լավ կլինի, եթե ձմեռային շրջանում երեխաները հաճախեն սպորտային խմբակներ, ինչը կօգնի օրգանիզմը լավ վիճակում պահպանել: Դրա շնորհիվ՝ ոսկորներն ամուր կլինեն, իսկ մկանները՝ զարգացած: Դա դրական է ազդում նաեւ շարժումների կորդինացիայի վրա, իսկ դա շատ կարեւոր է: Շարժումը կյանքի մի մասն է: Քանի դեռ երեխան շարժվում է, նա զարգանում է»,- եզրափակել է Այվազյանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի