• Latest news

Աշխարհի ամենափոքրիկ երեխան քաշով խնձորից մեծ չէր (ֆոտո)

30 մայիսի, 2019  16:10

Աշխարհում ամենափոքրիկ երեխան դուրս է գրվել երկարատեւ բուժումից հետո։

Աղջիկը ծնվեց 2018-ի դեկտեմբերին հղիության 23-րդ շաբաթում։ Փոքրիկի քաշն ընդամենը 245 գրամ էր, ինչը ոչ մեծ խնձորի չափ է։ Վաղաժամ ծննդաբերության պատճառը առաջ եկած բարդություններն էին. զննման ժամանակ պարզվել էր, որ պտուղը քաշ չի հավաքում։ Բացի այդ, բժիշկների գնահատականով՝ մոր կյանքը վտանգի մեջ էր։

Փոքրիկի ծնվելուց հետո, որին բժիշկների թիմը կնքեց Սեյբի անունով, ուղարկվեց ինտենսիվ թերապիայի բաժանմունք։ Բժիշկների գնահատմամբ՝  նա ընդամենը մեկ ժամ էր ապրելու, բայց փոքրիկն իսկական տոկունություն ցուցաբերեց եւ սկսեց պայքարել իր կյանքի համար։

Սովորաբար վաղաժամ ծնված փոքրիկները, օրինակ, սրտի կամ ուղեղի արնազեղման խնդիրներ են ունենում, բայց Սեյբին լուրջ առողջական խնդիրներ չուներ։ Բժիշկները խնամեցին փոքրիկին հինգ ամիս, եւ հիմա նրա կյանքին ոչինչ չի սպառնում։ Դուրս գրվելիս երեխայի քաշը 2,5 կիլոգրամ էր։

Աղջիկը այսուհետ եւս կգտնվի բժիշկների սեւեռուն ուշադրության ներքո, եւ նա ամեն վեց ամիսը մեկ պետք է հետազոտվի։ Դա կօգնի ի հայտ բերել տեսողական, լսողական կամ զարգացման խնդիրները։

Ավելի վաղ ողջ մնացած ամենափոքրիկ երեխան աղջիկ էր Գերմանիայից, որը ծնվել է 2015-ին 252 գրամ քաշով։

Source: The Daily Mail

Photos: Sharp HealthCare

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի