• Latest news

Պաստեղը կարող է փոխարինել դիաբետ ունեցողների գլյուկոչափիչին

1 հունիսի, 2019  23:45

Դիաբետ ունեցողների համար կարեւոր է արյան մեջ գլյուկոզայի մակարդակն անընդհատ չափելը։ Դա հատկապես վերաբերում է 1-ին տեսակի դիաբետին։ Դրա համար դիաբետ ունեցողներն օգտագործում են գլյուկոչափիչ՝ սարք արյան մեջ եւ օրգանական այլ հեղուկներում գլյուկոզայի մակարդակը չափելու համար։ Հետազոտության անցկացման համար (նաեւ տնային պայմաններում) պացիենտը պետք է ծակի մատը։

Բայց հիմա գիտնականներն առաջարկել են անցավ եւ ավելի օպերատիվ համակարգ։ Խոսքը անջրաթափանց սենսորի մասին է, որը պաստեղի նման ամրացվում է ձեռքին։ Այն անընդհատ ռեժիմով օրվա ընթացքում գրանցում է գլյուկոզայի մակարդակը։ Պաստեղը փոխվում է 2 շաբաթը մեկ, իսկ ցուցանիշները վերջին 8 ժամվա համար փոխանցվում են պացիենտի հեռախոսին։

Նման պաստեղների մշակմամբ զբաղվում են վերջին տարիներին։ Եվ, փորձագետների խոսքով, շուտով դրանք դուրս կմղեն գլյուկոչափիչները։ Ներկա պահին շաքարի պարունակության ակնթարթային գնահատման համակարգերը տարածվում են սուբսիդիայով ավելի քան 3 երկրներում, ներառյալ Իսպանիան, Իռլանդիան եւ Հունաստանը։

Նման համակարգերը թույլ են տալիս  զբաղվել սպորտով եւ ավելի հաճախ ստուգել գլյուկոզայի մակարդակն առանց որեւէ անհարմարության (ակնթարթային գնահատման համակարգեր օգտագործողները օրական միջինը 12 անգամ ստուգում են շաքարը)։ Գումարած այն, որ հավաքված տվյալները կարելի է ներկայացնել բուժող բժշկին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի