• Latest news

Մաթեմատիկայի ուսուցիչը որդեգրել է աշակերտին, որպեսզի նրան երիկամի փոխպատվաստման վիրահատության շանս տա

1 հունիսի, 2019  18:16

13-ամյա Դեմիենը ութ տարեկանից պայքարում է երիկամային անբավարարության դեմ։ Նա երիկամի փոխպատվաստման կարիք ունի, բայց այդ ճանապարհին նրա առջեւ խոչընդոտ է ծառացել. խորթ ծնողները չկարողացան դիմանալ հիվանդ երեխայի բեռանը եւ հրաժարվեցին նրանից։

Այս իրավիճակը կարող էր Դեմիենի համար ճակատագրական լինել, չէ՞ որ, գործող օրենսդրությամբ, փոխպատվաստումը չի կարող կատարվել այն պացիենտների համար, որոնք չունեն ընտանիք եւ տանիք գլխավերեւում։ Պատճառը պարզ է. օրգանների փոխպատվաստումից հետո պացիենտները հատուկ խնամքի կարիք ունեն։

Տղան հայտնվեց մի իրավիճակում, երբ ստիպված էր 12 ժամը մեկ հիվանդանոց գնալ դիալիզ ստանալու համար։ Նոր խնամակալ նշանակելը հեշտ խնդիր չէր, քանի որ նա պետք է համապատասխան բժշկական գիտելիքներ ունենար։

Լսելով այս պատմությունը՝ տղային օգնության ձեռք մեկնեց նրա մաթեմատիկայի ուսուցիչ Ֆին Լանինգը։ Նա նշում է, որ Դեմիենը խելացի տղա է եւ աջակցության կարիք ունի։ Ֆինը որդեգրեց դեռահասին, ինչի շնորհիվ տղան հայտնվեց փոխպատվաստման սպասողների հերթի առաջին տողերում։

Ֆինը երիկամների անբավարարությամբ տառապող հիվանդների (ովքեր դիալիզի եւ սահմանափակիչ դիետայի կարիք ունեն) խնամքի հատուկ դասընթաց անցավ։ Երկուսն էլ՝ Ֆինը եւ Դեմիենը, մեծ հուզմունքով սպասում են այն օրվան, երբ կգտնվի երիկամի համապատասխան դոնորը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի