• Latest news

Բլղուրն օգտակար է նիհարելիս. բրիտանացի դիետոլոգ

3 հունիսի, 2019  17:00

Բրիտանացի մասնագետները հայտնել են, թե ինչպես կարելի արագ նիհարել:

The Telegraph-ի հետ զրույցում Քեմբրիջի համալսարանից գենետիկ Ջայլս Յոն նշել է, որ ավելորդ կիլոգրամներից ազատվելու միակ միջոցը գործածելուց ավելի շատ էներգիա այրելն է: Միաժամանակ, շատերը սրա հետեւանքով կարող են սաստիկ քաղց զգալ, օրվա ընթացքում ձեռքի հետ ոչ առողջ մթերքներ ուտել:

Սա հաշվի առնելով՝ դիետոլոգ Ռեյչել Քլարքսոնը խորհուրդ է տալիս սննդակագի մեջ ընդգրկել ցածրկալորիական մթերքներ: Դա կարող է լինել բրոկոլի, սմբուկ, ծնեբեկ, ինչպես նաեւ մրգեր: Անհրաժեշտ է չանտեսել հատիկավոր նպարեղենը, այդ թվում բլղուրը: Կարեւոր մանրամասն՝ սնունդի յուրաքանչյուր ընդունման ժամանակ արժի ներառել բջջանյութի մեծ պարունակությամբ մթերքներ: Ընդ որում՝ Քլարքսոնը խորհուրդ է տալիս ուտելիս ջուր խմել, քանի որ մանրաթելերը ջուրը ներծծում են եւ ստամոքսի մեջ ուռչում՝ առաջացնելով կուշտ լինելու զգացում:

Երկար ժամանակ քաղցելուց ազատվելուն կօգնեն ընկույզները, արեւածաղկի սերմերը եւ ավոկադոն: Կարելի է դիմել փոքրիկ խորամանկության՝ ուտել ոչ մեծ տարողությամբ ափսեով, ինչը թույլ կտա չափաբաժինը քչացնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի