• Latest news

Հաստլիկ տղաները ապագայում վտանգում են բախվել սրտի լուրջ խնդիրների

4 հունիսի, 2019  17:15

Գիրությունը պատանի հասակում խիստ վտանգավոր է առողջության համար։ Գյոթեբորգի (Շվեդիա) համալսարանի գիտնականների հետազոտության համաձայն՝ դեռահասների եւ պատանիների ավելորդ քաշը կարող է կարդիոմիոպատիայի եւ սրտային անբավարարության պատճառ դառնալ ավագ տարիքում։

Մասնագետները նշում են, որ միայն Շվեդիայում 1987-2006 թվականներին սրտային անբավարարության դեպքերը կրկնապատկվել են։ Հասկանալու համար, թե ինչ գործոններ են ազդում այդ գործընթացի վրա, գիտնականները վերլուծել են Շվեդական ռեեստրի (Swedish registry) 1 668 893 տղամարդկանց հիվանդության պատմությունները։ Նրանք բոլորը բանակում ծառայության անցնելուց առաջ զննվել են 18 կամ 19 տարեկանում։ Զննումներն ընդգրկել են 1969-2005 թվականները։

Մասնավորապես, գիտնականներին հետաքրքրել է հետազոտվող տղամարդկանց առողջական վիճակը մինչեւ նրանց 46 տարեկան հասնելը։ Պարզվել է, որ 4 477 տղամարդկանց մոտ ախտորոշվել է կարդիոմիոպատիա միջինը 45,5 տարեկանում։ Ընդ որում՝ նրանց մոտ, որոնց մարմնի զանգվածի ինդեքսը պատանեկության տարիներին համապատասխանել է ճարպակալմանը, դիլատացիոն կարդիոմիոպատիան առաջ է եկել 8 անգամ ավելի հաճախ պակաս գեր հասակակիցների համեմատ։

Շվեդ գիտնականների հետազոտության արդյունքները ներկայացվել են Circulation ամսագրում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի