• Latest news

Ո՞ր սննդակարգն է սեպսիսի զարգացման մեծ վտանգ առաջացնում

4 հունիսի, 2019  19:50

Պորտլենդի համալսարանից հետազոտողները կապ են հայտնաբերել ճարպերի բարձր պարունակությամբ սննդակարգի եւ սեպսիսի զարգացման հավանականության միջեւ:

Գիտնականները փորձի շրջանակում կրծողներին 2 խմբի են բաժանել: Առաջին խմբի մկներին կերակրել են ճարպերի, շաքարի մեծ պարունակությամբ եւ բջջանյութի քիչ քանակությամբ սննդակարգով: Երկրորդ խմբի փորձակենդանիների սննդակարգը կազմվել է հաշվի առնելով հավասարակշռված սնվելու եւ բջջանյութի գործածման հիմքերը:

Արդյունքում առաջին խմբի կրծողների մոտ հայտնաբերվել են քրոնիկական բորբոքումների ավելի բարձր ցուցանիշներ, ինչպես նաեւ սեպսիսի ավելի ծանր դեպքեր եւ մահացության բարձր մակարդակ: Տվյալների վերլուծությունը կատարվել է երկրորդ խմբի մկների հետ համեմատության հիման վրա:

Գիտնականները չեն բացառում, որ դրա պատճառը իմունային համակարգի վրա ճարպերի եւ շաքարի մեծ պարունակությամբ սնունդի ազդեցությունն է, ինչը օրգանիզմն ավելի ընկալունակ է դարձնում բորբոքային պրոցեսների հանդեպ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի