• Latest news

Գիտնականները հայտնաբերել են սառեցված մրգերի անսպասելի օգուտը

4 հունիսի, 2019  21:00

Սառեցված բանջարեղենը, մրգերը եւ հատապտուղները կարող են ավելի շատ հանքանյութեր եւ վիտամիններ պարունակել, քան թարմերը: Այսպիսի եզրակացություն են կատարել Հյուսիսային Կարոլինա նահանգի համալսարանի հետազոտողները, հայտնում է CNN-ն:

Հետազոտության առաջատար հեղինակ Ալի Բուզարին նշում է, որ սառեցնելը մրգերի եւ բանջարեղենի մեջ սննդարար նյութերի պահպանման լավագույն միջոցն է: Ինչի՞ հետ է սա կապված: Պատասխանը պարզ է՝ սառեցման համար օգտագործում են հասած մրգերն ու բանջարեղենը, երբ դրանց մեջ վիտամինների եւ հանքանյութերի պարունակությունն առավելագույնի է հասնում: Իսկ ահա վաճառքի համար պտուղները եւ հատապտուղները հաճախ կիսահասած են հավաքում, ինչը օգնում է պահեստներում դրանք պահելու ժամկետի մեծացմանը:

ԱՄՆ գյուղատնտեսության նախարարության աշխատակից Ջին Լեսթերի խոսքով՝ հասած մրգերում վիտամինների եւ հանքանյութերի պարունակությունը կարող է 10-50 տոկոսով ավելի լինել, քան վաճառելու համար խանութ մատակարարվողների մեջ: Մասնագետները խորհուրդ են տալիս սառեցված արտադրանք ընտրելիս ուշադրություն դարձնել բաղադրության մեջ տարբեր հավելումների բացակայությանը: Դրանից բացի, փաթեթավորված մրգերը, բանջարեղենը եւ հատապտուղները պետք է ամուր լինեն, այլ ոչ թեթեւակի հալված:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի