• Latest news

Ավելորդ քաշը կորոնար շունտավորումից հետո մահվան հավանականությունը մեծացնում է

6 հունիսի, 2019  14:40

Կորոնար շունտավորման ենթարկված ավելորդ քաշով պացիենտների շրջանում մահվան հավանականությունը ավելի քան 4 անգամ մեծ է: Այս մասին է վկայում ֆրանսիացի մասնագետների հետազոտությունը, որը ներկայացվել է Վիեննայում ընթացող Euroanae կոնգրեսում:

Հետահայաց հետազոտությանը ներգրավվել է 3373 պացիենտ, որոնք 2013 թվականի հունվարից 2016 թվականի դեկտեմբեր ենթարկվել են սրտի պլանային վիրահատության: Վիրահատությանը հաջորդած 30 օրվա ընթացքում մահացել է պացիենտների 2,1 տոկոսը: Այսպես՝ ճարպային ամենամեծ զանգվածով պացիենտների 25 տոկոսի մահանալու հավանականությունը 4,1 անգամ ավելի մեծ էր, քան ճարպային ամենափոքր զանգվածով 25 տոկոսինը: Մահվան ելքի մեծ հավանականություն է հայտնաբերվել նաեւ մարմնի չոր զանգվածի ամենացածր ցուցանիշով հիվանդների 25 տոկոսի շրջանում:

Հետազոտության առաջատար հեղինակ Ֆրենկ Հուն նշում է, որ քաշի նույնիսկ աննշան ավելացումը կարող է առողջության համար լուրջ հետեւանքներ ունենալ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի