• Latest news

Մաշկի քաղցկեղի պատճառով սոլյարիի սիրահարին 20 տարվա ընթացքում 86 վիրահատության են ենթարկել

6 հունիսի, 2019  21:00

Նոքսվիլլից 43-ամյա Լիզա Փեյսը  ավագ դպրոցից սկսած՝ ամեն օրմ սոլյարի է այցելել: Կինն անգամ չի կասկածել, որ գեղեցիկ այրեւայրուքի նկատմամբ նրա սերը մաշկի քաղցկեղ կառաջացնի եւ տասնյակ վիրահատություններ կպահանջի:

The Daily Mail-ը հաղորդում է, որ 2000 թվականին 23-ամյա Լիզայի մոտ մելանոմա են ախտորոշել:

Melanoma Research Alliance-ի հետազոտության համաձայն սոլյարին 75 տոկոսով մեծացնում է մելանոմայի զարգացման վտանգը:

Հատկանշական է, որ սարասափելի ախտորոշումից հետո Լիզան նորից սկսել է սոլյարի այցելել:

 «Ես գաղափար չունեի, որ սոլյարին վտանգավոր է իմ մաշկի համար: Ոչ մի ինտերնետային պորտալ կամ սոցիալական հոլովակ չկար, որը կներկայացներ հնարավոր վտանգները», - խոստովանում է նա:

Արդյունքում առաջին վիրահատությունից հետո  մեկ տարին չանցած մաշկի քաղկեղը տարածվել է Լիզայի դեմքին: Շուտով սպիտակ բծերը սկսել են ծածկել նրա ամբողջ մարմինը: 30 տարեկանում նա 50 վիրահատություն է տարել, իսկ այսօր դրանց թիվը գերազանցել է 80-ը:

Լիզան առավելագույնս ձգտում է իր մաշկը պաշտպանել ուլտրամանուշակագույն ճառագայթներից. օգտագործում է արեւապաշտպան քսուք, գլխարկ դնում եւ երկար թեւքերով հագուստ հագնում:

«Ես գիտեմ, որ կհաղթեմ այս պայքարում», - նշում է նա՝ հավելելով, որ այժմ ստիպված է ամեն օր ստուգել իր խալերը, որպեսզի ժամանակին հայտնաբերի պաթոլոգիան:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի