• Latest news

Կինը խնդրել է անդամահատել ոտքն անսովոր վնասվածքից հետո, որը փոխել է նրա կյանքը 

6 հունիսի, 2019  22:10

42-ամյա Ջիլլ Հադդինգթոնն ուժեղ ցավեր ուներ ոտքի շրջանում անսովոր վնասվածքից հետո, որը ստացել էր 2015 թվականի սեպտեմբերին: Կինը ոտքի վրա է գցել օծանելիքի շիշը, ինչից հետո ոտքն ուռել է, թեքվել եւ պատվել խոցերով:

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, գրեթե 2 տարի Ջիլլը տառապել է այդ ցավից: Բժիշկները կնոջ մոտ ռեգիոնար ցավային սինդրոմ են ախտորոշել, որը ժողովրդական լեզվով անվանում են «ինքնասպանության հիվանդություն»:

Ջիլլն կարող էր տեղաշարժվել միայն հաշմանդամի սայլակով: Բժիշկների կարծիքով՝ առառողջական խնդիրների պատճառը կարող է լինել այն, որ Ջիլլը տառապում է ֆիբրոմալգիայով, որն առաջացնում է ցավեր մկաններում եւ հոդերում:

Կնոջ կյանքն իրական մղձավանջի էր վերածվել, եւ այդ ժամանակ նա որոշել էր անդամահատել ոտքը: Սկզբում բժիշկները ցնցված են եղել այդ որոշմամբ, սակայն ծանոթանալով նրա հիվանդության հետ՝ նույնպես համաձայնել են կատարել վիրահատությունը: Վիրահատությունը տեղի է ունեցել 2017թ.:

«Ես վերջապես կարողացա ինքնուրույն քայլել: Դա ճիշտ որոշում էր»,- ասել է 42-ամյա Ջիլլը:  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի