• Latest news

Ամերիկացիները սովորեցրել են արհեստական ինտելեկտին հասկանալ փոքրիկների «լեզուն»

7 հունիսի, 2019  11:00

Լիչուան Լյուն (Lichuan Liu) հյուսիսային Իլինոյսի համալսարանից (Դե Կալբե) չի բացառում, որ ապագայում նորույթը կկիրառվի կլինիկական պրակտիկայում։ Գիտնականների ստեղծած ալգորիթմը կարող է բարձր ճշգրտությամբ տարբերակել փոքրիկների ճիչերը։ Արհեստական ինտելեկտի ստեղծման աշխատանքի ընթացքում պարզվել է, որ լացի մեջ փոքրիկներն օգտագործում են ձայների որոշակի հավաքածու, որը տարբերվում է այն բանից կախված, թե ինչ է ցանկանում «ասել» երեխան (քնելու, ուտելու ցանկություն, բողոք կեղտոտ տակդիրից եւ այլն)։

Մանկան լացի ձայնագրության վերլուծության շնորհիվ գիտնականները պարզել են, որ փոքրիկները մոտ տասը ազդանշաններ են հաղորդում, ընդ որում՝ դրանց կառուցվածքը ընդհանուր էր բոլոր երեխաների համար։ Դա նշանակում է, որ արհեստական ինտելեկտը դրանք վերծանելու համար չպետք է «հարմարվի» յուրաքանչյուր առանձին երեխային։

Նորույթի մասին առավել մանրամասն ներկայացված է Journal of Automatica Sinica ամսագրի հոդվածում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի