• Latest news

Երեւանում մեկնարկել է գիտաժողով՝ նվիրված ցավամոքիչ օգնության հարցերին

7 հունիսի, 2019  12:18

Հունիսի 7-ին Երեւանում մեկնարկել է գիտաժողով՝ նվիրված Հայաստանում ցավամոքիչ օգնության արդյունավետ ներդրման հարցերին։ Գիտաժողովի աշխատանքին մասնակցում են տեղի եւ օտարերկրյա փորձագետներ, բժիշկներ, իրավաբաններ, քաղաքացիական հատվածի ներկայացուցիչներ։ Միջոցառման շրջանակում նախատեսված են, մասնավորապես, նստաշրջաններ՝ նվիրված ցավի իրավական, բժշկական եւ հոգեբանական կողմերին։

Մասնագետները քանիցս նշել են, որ հանրապետությունում ցավամոքիչ օգնության ներդրման ճանապարհին մի շարք խնդիրներ կան։ Դա վերաբերում է, մասնավորապես, բժիշկների եւ պացիենտների վախին օպիոդիկ ցավազրկողների հանդեպ։ Այսպես, հիվանդների եւ նրանց մերձավորների անհանգստությունը պայմանավորված է նրանով, որ նրանք կարծում են, թե մորֆինից կախվածության հավանականություն կառաջանա։ Այնինչ, փորձագետները նշում են, որ մորֆինը հիվանդների եւ ուժեղ ցավային ախտանիշով տառապողների մոտ էյֆորիա չի առաջացնում եւ, հետեւաբար, վարժվածություն դրա հանդեպ չի առաջանում։

Ինչ վերաբերում է բժիշկներին, ապա նրանց դժգոհությունը պայմանավորված է իրավապահների սեւեռուն ուշադրությամբ դուրս գրվող օպիոդիկ ցավազրկողների չափաբաժինների հանդեպ։ Դա հատկապես ակնհայտ երեւում է այն բանի հաշվառմամբ, որ ցավային ախտանիշի բուժման համար անհրաժեշտ է դուրս գրել գոնե մորֆինի 6 չափաբաժին։

Գիտաժողովը կազմակերպել է Հայկական հոգեօնկոլոգիական ասոցիացիան՝ «Բաց հասարակություն» հիմնադրամի աջակցությամբ։ Հիմնադրամի հայկական մասնաճյուղի ղեկավար Լարիսա Մինասյանը նշում է, որ այդ կառույցը Հայաստանում իրականացնում է ցավամոքիչ օգնության մասին տեղեկացվածության բարձրացման ծրագիր 2009 թվականից։ Ինչպես նշվեց, հարցի արդյունավետ լուծման հնարավորություններ իսկապես գոյություն ունեն։ Օրինակ, իրենց աջակցությունն  են ցուցաբերում քաղաքացիական եւ գիտական շրջանակների ներկայացուցիչները։ Այնինչ, նրա խոսքով, այդ գործընթացը կարող էր ավելի ակտիվ լինել։

Ավելացնենք, որ ցավամոքիչ օգնության հարցերին նվիրված գիտաժողովը աշխատանքը կավարտի հունիսի 8-ին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի