• Latest news

Գիտնականները տագնապ են հնչեցնում. 1981-ից հետո ծնվածների մեջ գրանցվել է մահացության բարձր մակարդակ

7 հունիսի, 2019  23:45

Ողջ աշխարհի գիտնականներն առաջին տարին չէ, որ մեծ ուշադրություն են հատկացնում միլենիալներին՝ նրանց, ովքեր ծնվել են 1981 եւ 2000 թվականներին։ Փորձագետները նրանց անվանում են «հասարակությունում սոցիալական եւ տնտեսական խնդիրների հայելի» եւ մատնանշում են մի շարք գործոններ, որոնք անհանգստություն են առաջ բերում։ Այս մասին ասվում է այն հոդվածում, որը հրապարակվել է New York Post-ում։

Համաձայն զեկույցի, որը պատրաստել են Սթենֆորդի համալսարանի եւ այլ հաստատությունների հետազոտողները, 2008-2016 թվականներին մահացության մակարդակը 25-34 տարեկանների շրջանում ավելացել է 20 տոկոսով, հիմնականում ի հաշիվ ինքնասպանությունների եւ թմրանյութերի չափաբաժնի չարաշահման։ Այս առնչությամբ առաջին անգամ մի քանի տասնամյակում կյանքի ակնկալվող տեւողությունն ԱՄՆ-ում կրճատվում է։

Բացի այդ, միլենիալների շրջանում  տոկոսային առումով ավելանում է նրանց թիվը, ովքեր ստանում են լոկ միջնակարգ կրթություն եւ արդյունքում վաստակում են շատ ավելի քիչ, քան ավագ սերնդի ներկայացուցիչները։

Ավելի վաղ Blue Cross Blue Shield հաշվետվությունում նշվում էր, որ միլենիալների շրջանում դիաբետի, ընկճախտի եւ նյութափոխանակության խանգարումների աննախադեպ ցուցանիշներ են գրանցվել։ Ընդ որում՝ նրանց առողջության ցուցանիշները կտրուկ վատանում են 27 տարեկանից հետո։ Ինչ վերաբերում է քրոնիկական հիվանդություններին, ապա դրանք գլուխ են բարձրացնում արդեն 20 տարեկանից։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի