• Latest news

Գիտնականներն առաջ են քաշել սեքսի առաջացման արտասովոր վարկած

7 հունիսի, 2019  22:30

Ֆրանսիացի գիտնականները առաջ են քաշել սեքսի առաջացման արտասովոր վարկած: Համաձայն դրա՝ բազմաբջիջ արարածները հրաժարվել են անսեռ բազմացումից քաղցկեղի վարակիչ տեսակների տարածման պատճառով: Մասնագետների կարծիքով հոդվածը հրապարակվել է PLoS Biology պարբերականում:

Մոնպելյե համալսարանից Ֆեդերիք Թոմասն ու նրա գործընկերները որպես օրինակ մատնանշում են թասմանյան գայլի դեմքի քաղցկեղը, որի պատճառով կաթնասունների այդ տեսակը ներառված է անհետացման եզրին գտնվող կենդանիների ցանկում: Դրանց առանձնահատկությունն այն է, որ քաղցկեղային բջիջները փոխանցվում են անմիջապես կենդանուց կենդանուն: Համանման հիվանդությունը զգալի չափով կրճատում է Ատլանտիկայում խեցեմորթների միանգամից մի քանի տեսակների պոպուլյացիան: Բացի այդ, ինչպես հայտնի է, շները հիվանդանում են սեռական ճանապարհով փոխանցվող քաղցկեղով:

Մասնագետները բացատրում են այդպիսի վարակիչ քաղցկեղի առաջացումը պարկավոր գիշատիչների, խեցեմորթների եւ շների նախնիների շրջանում գենետիկ բազմազանության ցածր մակարդակով, ինչը դարձել է բարենպաստ գործոն քաղցկեղային բջիջների համար:

Ինչպես նշում են գիտնականները, քաղցկեղից պաշտպանվելու ամենապարզ միջոցը սեռական ճանապարհով բազմացումն է, որի արդյունքում լույս աշխարհ է գալիս եզակի գենոմով սերունդ: Դա, իր հերթին, թույլ է տալիս պաշտպանվել վարակիչ քաղցկեղի բջիջների ներխուժումից: Արդյունքում քաղցկեղային հիվանդությունը կարող է զարգանալ միայն ԴՆԹ-ի վնասման պատճառով մուտացիաների հետեւանքով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի