Ի՞նչ է SMART-պլանավորումը, եւ ինչպե՞ս է այն օգնում հաղթահարել դեպրեսիան

8 հունիսի, 2019  19:39

Դեպրեսիան տարածված հոգեբանական խանգարումներից մեկն է, որը բացասաբար է ազդում մարդու աշխատունակության, սեփական ուժերի վրա վստահ լինելու եւ ինքն իրեն հավատալու վրա: Առողջապահության համաշխարհային կազմակերպության կանխատեսումներով՝ դեպրեսիան կարող է համաշխարհային մասշտաբի համաճարակ դառնալ:

NEWS.am Medicine-ի հետ զրույցում հոգեբան Մարիամ Մեհրաբյանն ասել է, որ ընկճվածության հիմքում ընկած է ֆրուստրացիան, որն առաջանում է հնարավորությունների եւ ցանկությունների չհամընկման դեպքում:

«21-րդ դարն է, արագություն, մարդը ձգտում է ավելիին, սակայն չի հասցնում հասնել նպատակներին, քանի որ ճիշտ չի հաշվարկում սեփական ռեսուրսներն ու կոնկրետ ծրագրերը»,- ասել է նա: Այսպիսով, ստեղծվում է մի իրավիճակ, երբ մեկ տարում մարդը ցանկանում է հասնել մի բանի, որի համար իրականում առնվազն 10 տարի է պահանջվում:

Մեհրաբյանի խոսքով՝ այդ խնդիրը կարելի է լուծել SMART-պլանավորման շնորհիվ, որն օգնում է կոնկրետ խնդիրներ եւ հստակ ժամկետներ սահմանել՝ նպատակին հասնելու համար:

SMART-ը վերծանվում է այսպես՝ Specific (կոնկրետ), Measurable (չափվող), Achievable (հասանելի), Relevant (նշանակալի), Time bound (սահմանափակ ժամանակ): Հոգեբանը խորհուրդ է տալիս նման ծրագրման համար գոնե 10 րոպե տրամադրել:

«Բոլոր խնդիրները գլխում են: Պետք է մեր մտքերը մաքրենք տեղեկատվական աղբից եւ չհամեմատվենք շրջապատի հետ, ակտիվացնենք մեր մոտիվացիան եւ հետեւենք մեր նպատակին: Սակայն դա պետք է երկարաժամկետ ծրագրում լինի: Հետազոտությունների համաձայն՝ ամենաարդյունավետ պլանավորումը 5 տարով է: 5 տարի եւ 5 կետ: Առաջին հերթին անհրաժեշտ է երազանք, ապա այն  նպատակ դարձնել, սահմանել դրան հասնելու ռեսուրսները, դրանք գործի դնել, իսկ գործողությունների համար կոնկրետ ժամանակ սահմանել: Առաջին 6-8 ամսում պետք է իրականացվեն բոլոր 5 կետերը: Այդ միջոցը կօգնի նրանց, ովքեր հոգեբանական անհարմարավետություն են զգում կամ դժգոհում են կյանքից»,- ասել է Մեհրաբյանը:  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի