• Latest news

Հղիության ընթացքի վերաբերյալ հետաքրքիր հայտնագործություն է կատարվել

11 հունիսի, 2019  12:00

Արեւմտյան Ավստրալիայի համալսարանի գիտնականներին հաջողվել է հերքել տարածված այն կարծիքը, որ կանացի արգանդը մանրէներից զերծ միջավայր է:

Մասնագետները հետազոտության շրջանակում վերլուծել են 50 առողջ հղիներից վերցված ամնիոտիկ հեղուկի (հղիության ժամանակ պտղաթաղանթի մեջ գտնվող բիոլոգիապես ակտիվ հեղուկ միջավայր) նմուշները: Պարզվել է, որ բոլոր նմուշներում գործնականում առկա էին բակտերիալ ԴՆԹ-ի հետքեր: Ավելին՝ բակտերիաներ են հայտնաբերվել նաեւ բոլոր 50 նորածինների մեկոնիայում (կղանքանման նյութ, որը պտղի մոտ ստեղծվում է ներարգանդային զարգացման փուլում):

Անալիզը ցույց է տվել, որ ամնիոտիկ լուծույթը հիմնականում պարունակել է ստաֆիլոկոկ, ինչպես նաեւ այնպիսի մաշկային տիպիկ բակտերիաներ, ինչպես, օրինակ, Propionibacterium acnes:

Հաշվի առնելով այն, որ ո՛չ մոր, ո՛չ երեխայի մոտ չեն հայտնաբերվել ինֆեկցիայի ոչ մի նշաններ՝ գիտնականները ենթադրում են, որ մոր արգանդում երեխայի մեջ բակտերիաների բնակեցումը առողջ պրոցես է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի