• Latest news

Կաթվածից հետո աղջիկը փակված է մնացել սեփական մարմնում

13 հունիսի, 2019  14:16

Անգլիայի Արեւմտյան Յորքշիր կոմսության Լիդս քաղաքից 28-ամյա Ռուտ Հասլամը շատ դժվարություններով է անցել այն բանից հետո, երբ 5 տարի առաջ նրա մոտ կաթված է եղել:

The Mirror-ը հաղորդում է, որ երբ Ռուտը 23 տարեկան էր, նա երկար ժամանակ էր անցկացնում աշխատավայրում եւ չէր նկատում վտանգավոր հիվանդության նախանշանները: Հունվարի 2-ի առավոտյան Ռուտը Թոմ անունով սիրեցյալի հետ պատրաստվում էր խանութ գնալ: Դուրս գալուց առաջ նա բողոքել էր սուր գլխացավից, որոշել էր ցնցուղ ընդունել եւ պառկել:

 «Կարծես լոգարանում ես սկսեցի օգնության կանչել Թոմին: Հիշում եմ՝ ինչպես հայտնվեցի նրա ձեռքերում եւ ասացի՝ չեմ հասկանում ինչ է ինձ հետ կատարվում», —հիշում է աղջիկը:

Նա պառկեցրեց ինձ մահճակալի վրա, իսկ մի քանի վայրկյանից ես տարօրինմակ ձայն արձակեցի եւ անջատվեցի:

Վախեցած Թոմը շտապ օգնություն կանչեց եւ ժամանած բրիգադը անմիջապես տարավ աղջկան, որտեղ նրա մոտ կաթված ախտորոշեցին:

Հաջորդ երեք շաբաթները Ռուտը կոմայում անցկացրեց: Վերականգնման ընթացքը բարդ էր. նա ստիպված էր սկզբից սովորել տարրական երեւույթներ, այդ թվում կուլ տալ:

Տեւական ժամանակ Ռուտը տառապում էր փակված մարդու համախտանիշից՝ իրավիճակ, երբ պացիենտի մոտ լիովին բացակայում է համարեժք արձագանքը ցանկացած արտաքին ազդակի նկատմամբ:

Թոմն աջակցում էր սիրելիին եւ նույն թվականի հուլիսին առաջարկել էր օրինականացնել հարաբերությունները: Սակայն Ռուտը հրաժարվել էր ամուսնանալ այնքան ժամանակ, մինչեւ որ կարողանար ինքնուրույն քայլել:

 «Վստահ եմ՝ բժիշկները զգուշացնում էին Թոմին, որ ես հազիվ թե նորից կարողանամ ուտել եւ խմել, սակայն նա որոշեց ապացուցել, որ նրանք սխալվում են,-պատմել է Ռուտը: Կես տարի անց ես իսկապես կարողացա անել այդ»:

Հիվանդանոցում բժիշկների վերահսկողության տակ Ռուտը աստիճանաբար վերադառնում էր սովորական կյանքին:

 «Ես կարծես սեփական մարմնիս գերին լինեի: Ես ամեն ինչ հասկանում էի եւ երբեմն ավելի շատ գիտեի, քան շրջապատի մարդիկ կարող են պատկերացնել: Սակայն մարդիկ հաճախ մտածում են, որ ես խուլ եմ եւ դանդաղ են խոսում: Նրանք երբեմն իմ վիճակի մասին հարցնում են Թոմին, թեեւ ես նրա կողքին եմ»:

Ներկայումս կինը շարունակում է պայքարել հիվանդության դեմ եւ զբաղվում է ֆիզիոթերապեւտի, լոգոպեդի եւ էրգոթերապեւտի հետ: Ռուտը նաեւ էջ է ստեղծել GoFundMe քրաուդֆանդինգային հարթակում եւ հատուկ սարքավորման համար գումար է հավաքում, որը կօգնի իրեն վեր կենալ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի