• Latest news

Սմարթֆոններն ինչպե՞ս եւ ինչո՞ւ են ծերացնում մեր մաշկը

13 հունիսի, 2019  16:34

Սմարթֆոնների էկրանի կապույտ լույսը ոչ միայն խախտում է քունը, այլեւ, ինչպես պարզվել է, վնասում է մաշկը. Կոսմետոլոգ Սյուզեն Մայուն պնդում է, որ այդ լույսը թափանցում է մաշկի խորը շերտեր եւ ապակառուցողական պրոցեսներ առաջացնում, որոնք արագացնում են նրա ծերացումը:

Դերմայում՝ մեր մաշկի շերտերից մեկում առաջանում է գիալուրոնաթթու, կոլագեն եւ էլաստին՝ սպիտակուցներ, որոնց կոնցենտրացիայից են կախված մաշկի հարթությունը, առաձգականությունը եւ ձգվածությունը:

Այս նյութերի սինթեզի վրա չափազանց բացասաբար է անդրադառնում ուլտրամանուշակագույն ճառագայթումը (եւ դա պատճառներից մեկն է, թե ինչու արեւայրուքը արագացնում է ծերացումը):

Պարզվել է, որ սմարթֆոնների էկրաններից արձակվող կապույտ գույնը նույնպես թափանցում է դերմա եւ դրա ազդեցության տակ վերոնշյալ նյութերի սինթեզը խախտվում է, իսկ դերման ավելի բարակ եւ փխրուն է դառնում:

Փորձագետները նշում են, որ 18-34 տարեկան մարդկանց մոտ 25 տոկոսը օրական 7 ժամ օգտվում է հեռախոսից:

Նրանց խոսքով՝ նման ինտենսիվ շփման դեպքում գաջեթների  հետ հարկավոր  է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել վաղաժամ ծերացումից մաշկի պաշտպանության համար:

Առաջին հերթին նրանք շատ կարեւոր են համարում վիտամ C-ի նորմալ մակարդակի պահպանումը, որը մաշկի համար վնասակար բաղադրիչները չեզոքացնելու  հզոր հակաօքսիդանտի հատկություններ ունի:

Սյուզեն Մայուն կոչ է անում շատ հաճախ սելֆի չանել եւ հնարավորինս սահմանափակել սմարթֆոնի հետ անցկացվող ժամանակը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի