• Latest news

Մաշկաբանության ԲԳԿ-ի մասնավորեցման գործընթացում անձնակազմին առաջնահերթություն է պետք տալ. Մաշկավեներաբանները բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետին

13 հունիսի, 2019  17:29

ՀՀ ԱՆ Մաշկաբանության և սեռավարակաբանության ԲԳԿ-ի մասնավորեցման գործընթացում կենտրոնի անձնակազմին առաջնահերթություն է պետք տալ: Նման խնդրանքով է դիմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված բաց նամակում «ՊՐՈՖ. Հ.Ա.ՔԱԼԱՄՔԱՐՅԱՆԻ ԱՆՎ. ՄԱՇԿԱՎԵՆԵՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՇԿԻ ՕՊՏԻԿԱԿԱՆ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ» ՀԿ-Ի նախագահ պրոֆ. Խ. Խաչիկյանը:

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ՝ ՊԱՐՈՆ Ն.Վ.ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

«ՊՐՈՖ. Հ.Ա.ՔԱԼԱՄՔԱՐՅԱՆԻ ԱՆՎ. ՄԱՇԿԱՎԵՆԵՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՇԿԻ ՕՊՏԻԿԱԿԱՆ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ» ՀԿ-Ի ՆԱԽԱԳԱՀ՝ Բ.Գ.Դ., ՊՐՈՖ. Խ.Մ. ԽԱՉԻԿՅԱՆԻՑ

ԲԱՑ ՆԱՄԱԿ

Հարգարժան պարոն վարչապետ, ՀՀ ԱՆ Մաշկաբանության և սեռավարակաբանության ԲԳԿ-ի (այսուհետ՝ ԲԳԿ) մասնավորեցման մասին կառավարության ծրագիրը գտնվում է իրացման փուլում:

Ձեզ դիմելու մեր անհանգստությունը պայմանավորված է պաշտոնական մամուլում տարբեր ֆիզիկական և իրավաբանական շահագրգիռ անձանց մասին շրջանառվող լուրերով, անձանց՝ որոնք ԲԳԿ-ի և առավել ևս մաշկավեներաբանկան ծառայության զարգացման վերաբերյալ կարող են ունենալ միայն օգտապաշտական նկրտումներ:

Բանն այն է, որ ԲԳԿ-ն ՀՀ-ում մաշկաբանության նեղ մասնագիտական միակ բժշկական, գիտական, կրթական, ուսումնական, մեթոդաբանական կենտրոնն է: Այստեղ են իրենց գործունեությունը ծավալում ԵՊԲՀ-ի մասնագիտական ամբիոնները և ասոցիացիաները: ԲԳԿ-ն համաբխմբող ուժ է, որտեղ խաչաձևում են ՀՀ ողջ տարածքում աշխատող շուրջ 350 մաշկավեներաբանների և բժիշկ-կոսմետոլոգների գործունեության վեկտորները, այստեղ է բյուրեղանում մաշկավեներաբանության գիտական միտքը:

ԲԳԿ-ի կոլեկտիվը դիմում է ներկայացրել առ այն, որ մասնավորեցման գործընթացում հաշվի առնվի տասնամյակների ընթացքում (մաշկավեներաբանությունը ՀՀ-ում շուրջ 100 տարեկան է) ՀՀ բնակչությանը նեղ մասնագիտական օգնություն ցուցաբերած միակ կենտրոնի աշխատակիցներից յուրաքանչյուրի դիրքորոշումը:

Հարգելի ՛ պարոն վարչապետ, թույլ տվեք մեր ասոցիացիայի անունից նույնպես հայցել Ձեր աջակցությունը՝ խնդրելով ապահովել ԲԳԿ-ի մասնավորեցման գործընթացում նրա կոլեկտիվի ցանկության առաջնահերթությունը:

ՊՐՖ. Հ.Ա.ՔԱԼԱՄՔԱՐՅԱՆԻ

ԱՆՎ. ՄԱՇԿԱՎԵՆԵՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ

ԵՎ ՄՕԱ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՀԻՄՆԱԴԻՐ ԱՆԴԱՄՆԵՐ ՝

ՊՐՈՖ. ԽԱՉԻԿ ԽԱՉԻԿՅԱՆ, ԴՈՑ. ՀԱԿՈԲ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ՎԱՉԱԳԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ, ՇՈՒՇԱՆԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, ՄԻՔԱՅԵԼ ՄԽԻԹԱՐՅԱՆ, ԷԴՈՒԱՐԴ ԱՎԱԳՅԱՆ, ԼՈՒՍԻՆԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ, ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ԱՆԻ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ:

ՄԱՇԿԱՎԵՆԵՐԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ

АРМЯНСКАЯ АССОЦИАЦИЯ ДЕРМАТОВЕНЕРОЛОГОВ

ARMENIAN ASSOCIATION OF DERMATOVENEROLOGISTS

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի