• Latest news

Գիտնականներն առաջարկել են լազերի միջոցով քաղցկեղի դեմ պայքարելու նոր մեթոդ

14 հունիսի, 2019  16:52

University of Arkansas-ից գիտնականների խումբը հաջողությամբ թեստավորել է լազեր, որը կարող է ոչնչացնել արյունատար անոթներով «ճանապարհորդող» քաղցկեղային բջիջները: Այս մեթոդի օգնությամբ կարելի է կանխել քաղցկեղային ուռուցքների տարածումը:

Science Alert պարբերականը հայտնում է, որ նոր մեթոդը նախատեսում է մաշկի միջոցով ազդեցություն արյան վրա, այսինքն՝ այն ոչ ինվազիվ է եւ անչափ պարզ:

«Այս տեխնոլոգիան ահռելի ներուժ ունի. այն կարող է զգալիորեն դանդաղեցնել ուռուցքների տարածումը»,- ասել է հետազոտության հեղինակ Վլադիմիր Ժարովը:

Գիտնականների պարզաբանմամբ՝ քաղցկեղային բջիջները լազերային լույսն ավելի ինտենսիվ են կլանում, քան առողջ հյուսվածքները: Իրենց մեջ մեծ քանակությամբ ջերմային ճառագայթում կուտակելով՝ դրանք վերջնարդյունքում քայքայվում են:

Հետազոտողների խոսքով՝ այս մեթոդի միջոցով իրենց հաջողվել է արյան հոսքում ոչնչացնել ուռուցքային բջիջների մինչեւ 96 տոկոսը:

Նման մշակումներ արդեն կան, սակայն նոր սարքը կարող է ավելի արդյունավետ լինել, քանի որ կարող է արյան մեկ լիտրը սքանավորել մեկ ժամում, որը նմաօրինակներից առավել արագ է:

Հետազտությունը հրապարակվել է Science Translational Medicine ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի