• Latest news

Ջրից եւ նախաճաշից հրաժարվելուց հետո կնոջ լեղապարկում 8 հազար քար է հայտնվել

15 հունիսի, 2019  09:52

Չինաստանի Հուբեյ նահանգի Ուհան քաղաքի վիրաբույժները 54-ամյա պացիենտի լեղապարկից հեռացրել են գրեթե 8 հազար քար, որոնցից շատերն ունեին լորի ձվի չափ: Վիրահատությունը տեւել է 3 ժամ:

Daily Mail տաբլոիդը հայտնում է, որ չինուհին, ում անունը չի հրապարակվում, գործնականում ջուր չէր խմում եւ նախաճաշը բաց էր թողնում, հենց սա է, ամենայն հավանականությամբ, բերել քարագոյացման:

Ինքը՝ պացիենտը, խոստովանել է, որ դեռեւս 7 տարի առաջ իր մոտ արդեն հայտնաբերել էին մի քանի քարեր: Այդ ժամանակ իրեն չէին կարողացել վիրահատել արյան բարձր ճնշման պատճառով:

Կինը վերջերս կրկին դիմել է հիվանդանոց փորի շրջանում անտանելի ցավերի գանգատով, եւ պարզվել է, որ նրա լեղապարկի մեջ քարերն արդեն ոչ թե մի քանի հատ են, այլ մի քանի հազար:

Հիվանդանոցի տնօրեն Շեն Չժանյին, որտեղ պացիենտին վիրահատել են, ասել է, որ նման դեպքի առաջին անգամ է հանդիպում: Նրա խոսքով՝ լեղապարկում քարերը կարող են առաջացնել մահացու վտանգավոր բարդություններ: Օրինակ՝ քարերը կարող են ընկնել պացիենտի լեղածորանի մեջ եւ առաջացնել դեղնախտ կամ ենթաստամոքսային գեղձի սուր բորբոքում՝ պանկրեատիտ:

Նշենք, որ լեղապարկի մեջ քարերի խնդրին ավելի հաճախ բախվում են ավելորդ քաշով մարդիկ եւ 40 տարեկանից մեծ կանայք:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի