• Latest news

5 պատճառ, որոնց հետեւանքով ճարպեր են կուտակվում որովայնի հատվածում

16 հունիսի, 2019  16:28

Ինչո՞ւ են առաջանում ճարպային կուտակումներ որովայնի շրջանում: Դա ունի բազում պատճառներ, եւ միշտ չէ, որ «մեղավոր են գեները»:

Սննդակարգ

Սխալ սննդակարգը որովայնի շրջանում ավելորդ ճարպի առաջացման կարեւորագույն պատճառներից մեկն է: Խմորեղենում եւ սպիտակ ալյուրից պատրաստված այլ ուտեստներում, ինչպես նաեւ տարատեսակ խաղցրավենիքում պարունակվող արագ ածխաջրերը հանգեցնում են օրգանիզմում բորբոքային գործընթացների, որոնց հետեւանքով ի հայտ են գալիս ճարպային կուտակումներ:

Բարձր յուղայնությամբ ուտեստների ավելցուկը նույնպես չի նպաստում գեղեցիկ կազմվածքին: Իհարկե, սննդի մեջ առկա ճարպերն անհրաժեշտ են օրգանիզմի համար, սակայն կարեւոր է վերահսկել դրանց օգտագործումը, նախազգուշացնում են մասնագետները:

Պոլիկիստոզ ձվարանների սինդրոմ

Պոլիկիստոզ ձվարանների սինդրոմով կանանց շրջանում բավականին հաճախ է նկատվում որովայնի հատվածում ավելորդ ճարպերի կուտակման խնդիրը: Դա տեղի է ունենում օրգանիզմում տեստոստերոնի բարձր մակարդակի պատճառով:

Քնի պակաս

Շուրջ 70 000 կանանց շրջանում անցկացված 16-ամյա դիտարկումների արդյունքում պարզ է դարձել, որ եթե գիշերային քունը օրական տեւում է ընդամենը 5 ժամ  եւ պակաս, ավելորդ 15 կգ քաշ հավաքելու հավանականությունը մեծանում է 30 տոկոսով, քան 7-ժամյա քնի պարագայում է:

Տարիք

Տարիքի հետ ե′ւ կանայք, ե′ւ տղամարդիկ գիրանում են, քանի որ դանդաղում է նյութափոխանակությունը: Կանանց մոտ քաշի նկատելի ավելացումը կարող է սկսվել դաշտանադադարից հետո, ընդ որում՝ ճարպը կուտակվում է հենց որովայնի շրջանում: Ճարպային կուտակումները կարող են կապված լինել էստրոգենի եւ պրոգեստերոնի քանակի կտրուկ նվազմամբ տեստոստերոնի մակարդակի պակաս ինտենսիվ անկման ֆոնին:

Սթրես

Սթրեսի ժամանակ օրգանիզմում բարձրանում է սթրեսի հորմոն կորտիզոլի արտադրությունը: Գոյություն ունի կարծիք, որ կորտիզոլը նույնպես նպաստում է որովայնի շրջանում ճարպային կուտակումներին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի