• Latest news

Գոտկատեղի ո՞ր ծավալն է համարվում նորմալ տղամարդկանց եւ կանանց համար

17 հունիսի, 2019  12:09

Ուղղակի կապ գոյություն ունի գոտկատեղի ծավալի եւ սրտանոթային հիվանդությունների առաջացման վտանգի միջեւ, պարզել են Գլազգոյի համալսարանի գիտնականները. որպեսզի ռիսկերը նվազագույն լինեն, կանանց իրանը չպետք է գերազանցի 74, իսկ տղամարդկանց մոտ՝ 83 սանտիմետրը։

Մասնագետները վերլուծել են 300 000 մեծահասակ եվրոպացիների առողջական վիճակը եւ եկել այն եզրահանգման, որ լայն իրանը, ինչպես նաեւ մարմնի բարձր զանգվածը (ՄԲԶ) իսկապես կապված են սրտի հիվանդությունների զարգացման ռիսկի հետ։

Գիտնականների խոսքով՝ կանանց իրանի ծավալի վերին անվտանգ ցուցանիշը 74 սանտիմետրն է, իսկ տղամարդկանցը՝ 83-ը։ Սրտի խնդիրների առաջացման վտանգը բարձրացել է 10 տոկոսով կանանց իրանի յուրաքանչյուր հավելյալ 12,6 սանտիմետր ավելանալու դեպքում, տղամարդկանց մոտ՝ 11,4 սանտիմետրի դեպքում։

Ինչ վերաբերում է ՄԲԶ-ի եւ սրտանոթային հիվանդությունների առաջացման միջեւ կապի հավանականությանը, պարզվել է, որ ամենից քիչ հիվանդանում են մարդիկ, որոնց ՄԲԶ-ն 22-23 կետերի սահմանում է մնում։ Կանանց մոտ յուրաքանչյուր 5,2 կետի, տղամարդկանց մոտ՝ 4,3 կետի ավելացման պարագայում սրտի հիվանդությունների ավելացման ռիսկը բարձրանում է 13,5 տոկոսով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի