• Latest news

Կարիճների թույնը կարող է արդյունավետ լինել վարակների դեմ. հետազոտություն

17 հունիսի, 2019  23:49

Կարիճների թույնը՝ Diplocentrus melici, կարող է արդյունավետ լինել վարակների դեմ՝ պարզել են կրծողների փորձարկման ընթացքում:

Կարիճների թույնի մեջ կան հակաբակտերիալ միացություններ՝ բենզոխինոններ: Ինչպես նշում է պրոֆեսոր Ռիչարդ Զեյրը Stanford University-ից, այդ նյութերը թույնի թունավոր մաս չեն համարվում, եւ դեռեւս գիտնականներին հայտնի չէ, թե ինչու է կարիճն արտադրում այդ նյութերը:

Ցավոք, դրանց ստացման համար անհրաժեշտ է թանկարժեք եւ դժվար մանիպուլյացիաներ իրականացնել: Նման թույնի հիմքով դեղամիջոցը շատ թանկ կարժենա: Այդ իսկ պատճառով գիտնականներն արդեն խոսում են լաբորատոր պայմաններում նման նյութերի սինթեզման անհրաժեշտության մասին:

Այդ  2 միացությունները նման են մոլեկուլյար կառուցվածքային առումով, սակայն դրանցից մեկը թթվածին է պարունակում, իսկ մյուսը՝ ծծումբ:

Առաջինը (կարմիր 1,4-բենզոխինոն) արագ տարածվում է ոսկեգույն ստաֆիլոկոկով, որը մաշկային վարակ է առաջացնում: Երկրորդը (կապույտ 1,4-բենզոխինոն) սպանում է միկրոբները, որոնք տուբերկուլյոզ են առաջանցում: Ավելին, այն արդյունավետ է նաեւ սովորական միկրոբների դեմ պայքարում: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի