• Latest news

Տղամարդը վտանգավոր վարակ է ձեռք բերել ոտաբոբիկ լողափին քայլելիս

18 հունիսի, 2019  10:59

42-ամյա Ադամ Պերեսը ամերիկյան Կորպուս Քրիսթի քաղաքից (Տեխասի նահանգ) վտանգավոր վարակ է ձեռք բերել այն բանից հետո, երբ ոտաբոբիկ քայլել է լողափին եւ մտել օվկիանոս։

Ինչպես տեղեկացնում է The Epoch Times պարբերականը, զբոսանքից շատ չանցած ուռել է Ադամի աջ ոտքը։ Հիվանդանոցում նրան հակաբիոտիկներ են նշանակել, բայց դրանք առանձնապես չեն օգնել. մի քանի օր հետո Ադամի ոտնաթաթին հսկայական բշտիկ է առաջացել։

Ավելի ուշ նրա մոտ վիբրիոզ են հայտնաբերել՝ վարակիչ հիվանդություն, որի հարուցիչներն են Vibrio տիպի մանրէները։ Դրանք հանդիպում են մերձափնյա ջրերում. տարվա շոգ եղանակին դրանք հատկապես շատ են եւ կարող են հայտնվել մարդու օրգանիզմում վերքի միջոցով։ Գուցե Ադամի ոտնաթաթի վրա ոչ մեծ քերծվածք է եղել, որի միջոցով մանրէները հայտնվել են նրա արյան մեջ։

Ադամի կյանքը փրկելու համար նրան 4 անգամ վիրահատել են՝ հեռացնելով աջ ոտքի հյուսվածքների մեծ մասը։ Մաշկի ծածկույթի վերականգնման համար, որից նա զրկվել էր վիրահատությունների պատճառով, անհրաժեշտ կլինի մաշկի պատվաստման պլաստիկ վիրահատություն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի