• Latest news

Ուգանդայում Էբոլայի դեմ պատվաստում են անցկացնում

18 հունիսի, 2019  12:11

Ուգանդայում պատվաստում են անցկացնում Էբոլա տենդի դեմ, որը երկիր է թափանցել Կոնգոյից, որտեղ գրանցվել է այս հիվանդության լուրջ բռնկում:

Anadolu Ajansi-ն հայտնում է, որ պատվաստումն անցկացնում են Կոնգոյի, Կագանդոյի, Բվերայի եւ Մպոնդվեի սահմանին:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Ուգանդայում գրանցվել է Էբոլայի 96 դեպք: Գրանցվել է նաեւ մահվան 2 դեպք՝ հունիսի 11-ին եւ 12-ին մահացել էին 5-ամա տղա եւ նրա տատիկը, որոնք վարակվել էին Կոնգո ուղեւորության ժամանակ:

Հիշեցնենք, որ Կոնգոյում Էբոլա տենդի բռնկումը սկսվել է 2018 թվականի օգոստոսին. չնայած կանխարգելիչ բոլոր միջոցառումներին, վարակվել է ավելի քան 2 հազար մարդ, որից 1200-ը մահացել է:

Չի նշվում, թե պատվաստման համար կոնկրետ ինչ պատվաստանյութ է օգտագործվում: NEWS.am Medicine-ի տեղեկություններով՝ առայժմ գոյություն չունի պատվաստանյութ, որը Էբոլա վիրուսի դեմ ապացուցված արդյունավետություն կունենար եւ օգտագործման համար հավանության արժանացած կլիներ, սակայն կան մի քանի խոստումնալից պատվաստանյութեր:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի