• Latest news

Ռոտավիրուսի դեմ պատվաստանյութը կարող է պաշտպանել նաեւ դիաբետից. գիտնականներ

18 հունիսի, 2019  15:42

Ռոտավիրուսի դեմ պատվաստանյութը մեկ երրորդով նվազեցնում է երեխայի մոտ 2-րդ տիպի դիաբետի զարգացումը: Այս մասին հայտնում են Միչիգանի համալսարանից գիտնականները:

Նրանք վերլուծել են 1.5 մլն ամերիկացի երեխաների բժշկական ապահովագության համակարգի տվյալները, որոնք ծնվել են մինչեւ 2006 թվականը եւ դրանից հետո (հենց այս տարի հայտնվել է ռոտավիրուսի դեմ պատվաստանյութը):

Պատվաստանյութի ստեղծումից 5 տարի առաջ ծնված  ավելի քան 547 000 երեխաներ չէին պատվաստվել: 2006-ից հետո ծնված գրեթե նույնքան երեխաներ իմունիզացիայի ամբողջական կուրս էին անցել:

Մնացած կես միլիոն երեխաների մի մասը ռոտավիրուսի առնվազն մեկ  էր  ստացել, սակայն ոչ ամբողջական կուրսը, եւս մի մաս չէր պատվաստվել, թեեւ ծնվել էր 2006-ից հետո:

Մինչ այդ ավստրալացի գիտնականները պարզել են, որ ռոտավիրուսի դեմ պատվաստվելուց հետո զգալիորեն  նվազում է առաջին տիպի դիաբետով հիվանդանալու հավանականությունը: Նոր հետազոտությունում գիտնականները հաստատել են այդ օրինաչափությունը: Նրանց տվյալներով՝ ռոտավիրուսի դեմ պատվաստման ամբողջական կուրսն անցնելուց հետո երեխաները 33 տոկոսով ավելի քիչ են հիվանդացել առաջին տիպի դիաբետով, քան չպատվաստված երեխաները:

Գիտնականների խոսքով՝ բացառված չէ, որ ռոտավիրուսով վարակումը կարող է նպաստել դիաբետի զարգացմանը: Վիրուսը ախտահարում է նաեւ ենթաստամոքսային գեղձի բջիջները, ինչպես եւ առաջին տիպի դիաբետը եւ ինսուլին արտադրող հենց այդ բջիջների դիսֆունկցիան է դառնում այդ հիվանդության զարգացման գործոն:

Հետազոտության հաշվետվությունում նշված  է, որ ռոտավիրուսային ինֆեկցիայի դեմ պատվաստանյութը  94 տոկոսով նվազեցնում է ռոտավիրուսով վարակվելու հավանականությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի