• Latest news

Կարելի է արդյո՞ք տարեց տարիքում գինի խմել

18 հունիսի, 2019  18:07

Տարեցներին ոչ միայն կարելի է, այլեւ պետք է  գինի խմել, պարզել են Օսակի համալսարանից ճապոնացի գիտնականները: Գինին բնականաբար, չափավոր քանակով, օգնում է պահպանել  տարեցների ինտելեկտուալ գործառույթները եւ կոգնիտիվ կարողությունները:

2 տարվա ընթացքում հետազոտողները դիտարկել են Հեգո նահանգի 76-86 տարեկան 1200 բնակիների կենսակերպը՝ համադրելով նրանց գաստրոնոմիկ սովորությունները նրանց կոգնիտիվ գործառույթների ցուցանիշների հետ. մասնագետներին հիմնականում հետաքրքրել են ուշադրության եւ հիշողության գործառույթները:

Գիտնականները ուշադրություն են դարձրել 67 տարեց մարդկանց, որոնք առավել զարգացած կոգնիտիվ ընդունակություններ են ցուցադրել: Պարզվել է, որ նրանք բոլորը պարբերաբար կարմիր գինի են օգտագործել:

Արդյունքում հետազոտողները պարզել են, որ շաբաթական մոտ մեկ անգամ ալկոհոլ օգտագործող  տարեց մարդկանց ուղեղը  ավելի լավ է գործել, քան չխմողներինը:

Մասնագետները կարծում են, որ չափավոր քանակով գինին նպաստում է օրգանիզմից վնասակար նյութերի դուրսբերմանը, որոնք բացասական ազդեցություն ունեն ուղեղի բջիջների գործունեության վրա:  Բացառված չէ, որ գինու մի փոքր քանակութկյունը կարող է արգելափակել  զարգացումը, սակայն տվյալ տեսության հաստաման համար  լրացուցիչ հետազոտություններ են հարկավոր:

Հետեւե ք NEWS.am Medicine-ին Facebook-ում եւ  Twitter-ում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի