• Latest news

Ինչո՞ւ են մարզումներն օգտակար մեր մաշկի համար

19 հունիսի, 2019  22:24

Կանոնավոր մարզումները բարելավում են մաշկի վիճակը, քանի որ սրտի զարկերի հաճախականության բարձրացումը եւ ընդհանուր արյան շրջանառության լավացումը, ինչպես բացատրում են մասնագետները, թույլ են տալիս թթվածինն ու սնուցող նյութերը հասցնել մաշկին։ Դա խթանում է կոլագենի ակտիվ արտադրումն ու մաշկի թարմացման գործընթացը։

Բացի այդ, ինչպես տեղեկացնում է The Insider-ը, քրտնարտադրման գործընթացը թույլ է տալիս մաքրել ծակոտիները, բայց եթե միայն դեմքին դիմահարդարում չկա։ Մարզումներից հետո անհրաժեշտ է հիմնավոր լվացվել, այլապես ծակոտիները նորից կփակվեն, եւ կարող է ցան առաջանալ։

Մաշկաբանները պնդում են, որ մարզումներից հետո մի քանի ժամի ընթացքում մաշկն ասես «լուսարձակում» է բարելավված արյան շրջանառության եւ էնդորֆինների պատճառով, որոնք առաջանում են մարզումների ժամանակ։

Իսկ ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ մաշկի հետ մարզումների պատճառով:

Քրտինքի կուտակման տեղերում հնարվոր է մաշկի գրգռվածություն: Բացի այդ ռոզացեայով հիվանդներին պետք է զգուշանալ առանձնապես ինտենսիվ մարզումներից: Դեպի մաշկը արյան եւ քրտինքի  ուժեղ հոսքի պատճառով նրանց մաշկի վիճակը կարող է վատթարանալ: Նույնը վերաբերում է գլխի մաշկն ախտահարող սեբորեայի մաշկաբորբով հիվանդներին:

Մարզադահլիճներում մարզասարքերը եւ յոգայի համար գորգերը մանրէների տարածման աղբյուր են եւ այդ մասին պետք չէ մոռանալ: Մաշկի ինֆեկցիաներից պաշտպանվելու համար պետք է մանրէազերծել մաշկի բոլոր վնասված մասերը, ինչպես նաեւ չօգտագործել ֆիտնես ակումբներում տրվող սրբիչներից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ