• Latest news

Ինչո՞ւ է ծխողների համար վտանգավոր խորոված պատրաստելը

20 հունիսի, 2019  18:27

Խորովածի ծուխը խիստ վտանգավոր է թոքերի համար։ Հետաքրքիր է, որ ծխողների համար այն ոչ թե կրկնակի, այլ քառակի վտանգավոր է, ինչպես պնդում են Լավլեյսի (ԱՄՆ) շնչառական հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտի գիտնականները։

Գիտնականների խոսքով՝ խորոված անող ծխողների մոտ թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդության (ԹՔՕՀ) առաջացման վտանգը բարձրանում է 4 անգամ։ Մասնագետները կարծում են, որ դա տեղի է ունենում ծխողների ԴՆԹ-ում կատարվող փոփոխությունների պատճառով։

Մասնագետներն ուսումնասիրել են 1800 մարդու տվյալները, որոնց մեջ եղել են 40-75 տարեկան ինչպես ծխողներ, այնպես էլ նախկին ծխողներ։ Նրանք ցանկանում էին պարզել, թե ինչ է տեղի ունենում այդ մարդկանց օրգանիզմում, երբ նրանք հայտնվում են փայտի ծխի գոտում խորոված անելու ժամանակ։

Պարզվել է, որ 8 գեներում, որոնք պատասխանատու են թոքերի քաղցկեղի առաջացման համար, փորձարկվողների մոտ տեղի են ունեցել անբարենպաստ փոփոխություններ, որոնց պատճառով այդ գեները կարող էին «միանալ»՝ հանգեցնելով հւվանդության առաջացման։ Բայց այն մարդկանց մոտ, ովքեր շարունակել են ծխել, գեներում եւս մեկ փոփոխություն է գրանցվել, որը նրանց համար բարձրացրել է ԹՔՕՀ առաջացման ռիսկը շատ ավելի, քան նրանց մոտ, ովքեր թողել են ծխելը։

Գիտնականները խորհուրդ են տալիս ծխողներին խորոված չանել եւ խուսափել փայտի ծխի ազդեցությունից առանձնակի սպառնալիքի պատճառով, որը պարունակվում է թոքերի համար։ Եվ հասկանալի է, թոքերի քաղցկեղի,  ԹՔՕՀ եւ մի շարք այլ հիվանդությունների առաջացման վտանգը նվազեցնելու համար նրանք խորհուրդ են տալիս թողնել ծխելը եւ խուսափել նաեւ ծխախոտի ծխի երկրորդային ազդեցությունից։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի