• Latest news

Ինչու՞ է վտանգավոր փորձել հավասար արեւայրուք ստանալ

22 հունիսի, 2019  15:50

Մեր մաշկը չի կարող հավասարաչափ արեւայրուք ստանալ, իսկ հավասար արեւայրուք ստանալու ձգտումը զգալիրոեն բարձրացնում է մաշկի վնասման եւ քաղցկեղի զարգացման ռիսկը: Այս մասին զգուշացնում են Էդինբուրգի համալսարանի գիտնականները:

Նրանց խոսքով, երբ մարդը փորձում է հավասարաչափ արեւայրուք ստանալ, որոշ հատվածենրում մաշկը ավելի ինտենսիվ է ենթարկվում ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցության:

Գիտնականները 100 կամավորներով փորձ են անցկացրել, որոնց ուլտրամանուշակագույն ճառագայթման մի քանի դոզայի ազդեցության են ենթարկել:

7 օր անց նրանք ստուգել են մարդկանց մաշկի վիճակը, որպեսզի որոշեն մելանին պիգմենտի արտադրման ինտենսիվությունը, որն էլ տալիս է արեւայրուքի արդյունք:

Պարզվել է, որ նստատեղի մաշկն ավելի դանդաղ եւ դժվար է արեւայրուք ստանում, քան մեջքի մաշկը:

Սակայն  կան նաեւ մաշկի այլ հատվածներ, որոնք ավելի քիչ են «ընկալունակ» արեւի նկատմամբ, դրանց արեւայրուքի համար ավելի շատ ուլտրամանուշակագույն ճառագայթներ են պետք:

Սա կապված է նրա հետ, որ մարմնի տարբեր հատվածներում մաշկը տարբեր կերպ է սինթեզում մելատոնինը:

Մասնագետները կոչ են անում չձգտել հավասար արեւայրուքի հասնել: Տեսնելով, որ մարմնի մաշկը այնպես արեւայրուք չի ստացել, ինչպես մյուս տեղերում, մարդիկ կարող են արեւի տակ ավելի շատ ժամանակ անցկացնել, ինչը կմեծացնի մաշկի քաղցկեղի, այդ թվում մելանոմայի զարգացման վտանգը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի