• Latest news

Ինչպիսի՞ խնդիրներ կարող է առաջացնել 0,5 լիտր գարեջրի գործածումը

24 հունիսի, 2019  09:40

Նույնիսկ 0,5 լիտր գարեջրի կամ մեկ բաժակից շատ գինու գործածումը կարող է առաջացնել առողջ մարդկանց կամքի զգացման խանգարում, պնդում են Սասեքսի համալսարանի (Մեծ Բրիտանիա) նեյրոկենսաբանները:

MedicalXpress-ը հայտնում է, որ հետազոտողներն ուսումնասիրել են առողջության եւ կամքի ուժի վրա ալկոհոլի փոքր չափաքանակների ազդեցությունը, որոնք վարքագծային նկատելի խանգարումներ չեն առաջացնում: Փորձարկվողները խմել են ալկոհոլի փոքր քանակություն, որպեսզի արյան մեջ դրա պարունակությունը չգերազանցի վարելու համար թույլատրելի չափը: Մարդկանց մեծ մասի համար դա եղել է մոտ 0,5-1 լիտր գարեջուրը (քանակը հաշվարկվել է ըստ մարմնի զանգվածի ինդեքսի եւ արյան մեջ ալկոհոլի պարունակության):

Գիտնականներն այնուհետեւ դիտարկել են մարդկանց՝ կամային գործողությունը եւ հաջորդող խթանը ժամանակի մեջ «մոտեցնելու» հոգեբանական առանձնահատկությունը: Այսպես՝ եթե մարդը ձեռքը շարժել է, իսկ հետո տեսել «խթանը»՝ լույսի բռնկում կամ ձայնային ազդանշան, ապա գործողությունը նրա ուղեղը դիտարկում է որպես մի փոքր ուշ կատարած, քան իրականում, իսկ խթանը՝ որպես մի փոքր վաղ տեղի ունեցած: Կարծիք կա, որ այս ֆենոմենը սերտորեն կապված է կամքի եւ ինքնավերահսկման զգացումի հետ:

Պարզվել է՝ ոչ մեծ քանակությամբ ալկոհոլի գործածումից հետո կամավորները ավելի ուժեղ են իրար կապել կամային գործողությունը եւ խթանը, քան սովորաբար: Հետազոտողների կարծիքով՝ սա ցույց է տալիս, որ փոքր չափաքանակով ոգելիցի գործածումը մարդուն ստիպում է զգալ, որ ինքն իրադրությունը վերահսկում է, մինչդեռ իրականում այդպես չէ: Վարորդի չափից ավելի վստահությունը նպաստում է պոտենցիալ վտանգավոր վարքագծին:

Հետազոտության հեղինակները կարծում են, որ անհրաժեշտ է վերանայել վարելիս ալկոհոլի գործածման թույլատրելի նորմերը, քանի որ արյան մեջ ալկոհոլի նույնիսկ թույլատրելի պարունակության դեպքում վարորդը կարող է պոտենցիալ վտանգավոր լինել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի