• Latest news

Ամառվա շոգին օրական որքա՞ն ջուր պետք է խմել. մասնագետի կարծիք

24 հունիսի, 2019  15:30

Ջուրն ուղղակի անհրաժեշտ է ինչպես օրգանիզմի նորմալ գործունեութան, այնպես էլ գեղեցկության եւ երիտասարդության պահպանման համար, պնդում է դիետոլոգ Գայանե Շախաթունին:

Մասնագետը NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց, որ օրգանիզմին անհրաժեշտ ջրի քանակությունը կախված է մի ամբողջ շարք գործոններից, այդ թվում՝ քաշից, կենսակերպից եւ օդի ջերմաստիճանից: Միջինում 1 կգ քաշին անհրաժեշտ է խմել 25-30 գրամ ջուր: Ստացվում է, որ 70 կգ կշռող մարդն ամեն օր պետք է խմի 1750-2100 մլ ջուր:

Եթե մարդը շատ է շարժվում եւ շոգից քրտնում, ջրի քանակությունը կարելի է մի փոքր մեծացնել: Բնականաբար, չափից ավելի գործածել էլ չարժի, քանի որ ջրի ավելցուկը կարող է նույնքան խնդրահարույց լինել, որքան պակասը:

Ե՞րբ խմել ջուր

Առաջին մեկ բաժակ ջուրը ցանկալի է խմել առավոտյան՝ արթնանալուց անմիջապես հետո: Մասնագետի խոսքով՝ օրական «նորմայի» մեծ մասը ցանկալի է խմել օրվա առաջին կեսին եւ մինչեւ երեկոյան ժամը 18-19-ը: Խորհուրդ չի տրվում ուշ երեկոյան շատ ջուր խմել, քանի որ դա կարող է վատթարացնել քնի որակը եւ այտուցներ առաջացնել:

Օրվա ընթացքում ցանկալի է ջուր խմել ուտելուց 30 րոպե առաջ եւ ուտելուց հետո 30 րոպե անց: Խորհուրդ չի տրվում ջուր խմել ուտելու ժամանակ եւ ուտելուց անմիջապես հետո, որ այն չջրիկացնի նյութերը, որոնք օրգանիզմն արտադրում է սնունդը մարսելու համար:

Ի՞նչ անել, եթե խմելու ցանկություն չկա

Մարդկանցից ոմանք պնդում են, որ գործնականում ջուր չեն խմում, որովհետեւ «ցանկություն չի առաջանում»: Իրականում ջուր խմելու ցանկությունն առաջանում է սովորության հետ, պնդում է Գայանե Շախաթունին: Եթե սկսեք մի քիչ ջուր խմել, փոքր ումպերով եւ ոչ թե մեծ չափաքանակով, որոշ ժամանակ անց արդեն օրգանիզմը կսկսի ջուր պահանջել:

«Եթե սկսեք ջուր խմել, տարբերությունն անմիջապես կզգաք. ե՛ւ աղիներն ավելի լավ կգործեն, ե՛ւ մաշկն ավելի թարմ կլինի, ե՛ւ ինքնազգացողությունն ավելի կլավանա»,- ասաց մասնագետը:

Մասնագետի խոսքով՝ մարդիկ հաճախ ծարավը շփոթում են թուլության, առույգության պակասի հետ, սկսում են սուրճ խմել, բայց նրանք, բնականաբար, ավելի լավ չեն զգում, քանի որ սուրճը օրգանիզմն անհրաժեշտ քանակությամբ ջրով չի ապահովում, ավելին՝ այն, հակառակը, նպաստում է օրգանիզմից հեղուկի դուրսբերմանը:

Եթե օվա ընթացքում թուլություն եք զգում, մասնագետը խորհուրդ է տալիս փորձել մեկ բաժակ ջուր խմել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի