• Latest news

Գիտնականները գտել են սերմնահեղուկի որակի քառակի լավացման պարզ միջոց

25 հունիսի, 2019  22:27

Դանիացի գիտնականները գտել են կապ սերմնահեղուկի որակի եւ քնի պառկելու ժամանակի միջեւ։ Համաձայն կատարված հետազոտությունների՝ տղամարդկանց մոտ, ովքեր քնելու են գնում մինչեւ ժամը 22.30-ը, սերմնահեղուկի որակը քառակի լավանում է նրանց համեմատ, ովքեր պառկում են քնելու 23.30-ին եւ ավելի ուշ։

Մասնագետները նշում են, որ ընտանիքը պլանավորելիս վաղ քնելու պառկելը կարեւոր նշանակություն ունի, քանի որ զգալիորեն բարձրացնում է երեխա սաղմնավորելու հնարավորությունները։ Հետազոտության համահեղինակ, պրոֆեսոր Հանս Յակոբ Ինգերսլեւը Օրհուսի համալսարանից (Դանիա) նշում է, որ քնի պակասը կարող է սթրես առաջացնել, որն արդյունքում բացասաբար կանդրադառնա այրական բեղունության վրա։

Սերմնահեղուկի որակը կախված է նաեւ քնին հատկացվող ժամանակի քանակից։ Այսպես, երեխա բեղմնավորելու շանսերը բնական ճանապարհով բարձրանում են օրական 7,5-8 ժամ քնի դեպքում։ Այդ պարագայում սերմնահեղուկի որակը բարձրանում է վեց անգամ նրանց համեմատ, ովքեր քնին տրամադրում են օրական յոթ ժամից պակաս։

Հետազոտության արդյունքները ներկայացվել են Վիեննայում, Մարդու վերարտադրողության եւ սաղմնաբանության եվրոպական ընկերության (ESHRE) ամենամյա գիտաժողովի շրջանակում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի