• Latest news

Հայրերի ծխելը բացասաբար է անդրադառնում որդիների վերարտադրողականության վրա. հետազոտություն

27 հունիսի, 2019  21:31

Հայրերի ծխելը բացասաբար է անդրադառնում որդիների վերարտադրողականության վրա: Դանիացի գիտնականների հետազոտության համաձայն՝ ամեն օր ծխելը  ազդում է պոտենցիալ հայրերի օրգանիզմի վրա դեռ մինչեւ երեխայի բեղմնավորումը: Արդյունքում արական սեռի սերնդի մոտ սերմնահեղուկում սերմնաբջիջների քանակությունը մոտ 9 տոկոսով նվազում է:

Հետազոտության շրջանակում վերլուծվել է 1996-2002 թվականներին ծնված 778 դեռահասների առողջական վիճակը: Բիսպեբյերգեի հոսպիտալի մասնագետները ուսումնասիրել են կամավորների սերմնահեղուկի որակը՝ հիմնվելով ԱՀԿ չափանիշների վրա:  Մասնավորապես նրանց հետաքրքրել են այնպիսի պարամետրեր, ինչպիսիք են  սերմնաբջիջների կոնցետրացիան, նրանց ընդհանուր քանակը, ինչպես նաեւ շարժունությունը:

Պարզվել է, որ եթե հայրերը ամեն օր են ծխել, որդիների սերմնաբջիջների կոնցենտրացիան նվազել է մոտ 8 տոկոսով, իսկ սերմնահեղուկում սերմնաբջիջների ընդհանուր քանակը մոտ 9 տոկոսով

Այս ամենն ըստ գիտնականների կարող է բացասաբար ազդել մեծ տարիքում վերարտադրողականության վրա:

Հետազոտության արդյունքները ներկայացվել են Վիեննայում՝ Վիեննայում Մարդու վերարտադրողականության եւ սաղմնաբանության եվրոպական հասարակության ամենամյա համաժողովի շրջանակում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի