• Latest news

81-ամյա տղամարդու եռամսյա էրեկցիան մահացու հիվանդության ախտանշան էր

3 հուլիսի, 2019  23:49

Ավստրալիայի 81-ամյա բնակիչը բախվեց առողջական տարօրինակ խնդիրների։

Համաձայն BMJ ամսագրում հրապարակված հաշվետվության, երեք ամսվա ընթացքում անունը չնշած տարեց տղամարդու մոտ ցավոտ էրեկցիա է նկատվել։ Այնինչ, նրան բժիշկների դիմել ստիպել է միզարտադրության բացակայությունը 15 ժամվա ընթացքում։ Պարզվել է, որ նրա խնդիրների պատճառը միզապարկի քաղցկեղն է՝ պլազմոցիտոիդային ուրոթելիալ կարցինոման (PUC)։ Ընդ որում՝ չարորակ ուռուցքը տարածվել էր նաեւ որովայնի խոռոչում եւ սեռական օրգաններում։

Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության (NHS) տվյալներով՝ միզապարկի քաղցկեղի առաջացման պատճառներից մեկը (դեպքերի ավելի քան 1/3-ը) ծխախոտի ծուխն է։ Պատմության հերոսը մոլի ծխող էր եւ տարեկան 100 տուփ ծխախոտ է ծխել։

Որոշ դեպքերում քաղցկեղը կարող է առաջ բերել պրիապիզմ՝ ցավոտ էրեկցիա, որը կապված չէ սեռական հակման հետ։ Դա կարող է նկատվել այն ժամանակ, երբ քաղցկեղի բջիջների աճի պատճառով սեռական անդամում արյուն է կուտակվում։ Նման դեպքերում այդպիսի էրեկցիան անցնում է քաղցկեղային հիվանդությունը բուժելիս։

Գրականությունում նկարագրված է չարորակ պրիապիզմի մոտ 500 դեպք, որոնք դարձել են առաջնային ուռուցքների հետեւանք։ Սակայն 81-ամյա տղամարդու պարագայում բարձիթողի վիճակ էր, եւ պացիենտը մահացավ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ