• Latest news

Իմպոտենցիան բրիտանացի բժիշկներին կանգնեցրել է փակուղու առաջ

4 հուլիսի, 2019  22:40

Բրիտանացի ուրոլոգները փորձել են հաշվել աշխարհում այն մարդկանց թիվը, ովքեր տառապում են էրեկտիլ դիսֆունկցիայով, բայց նրանց ջանքերը նշանակալի արդյունքների չեն հանգեցրել։ Մասնագետների խոսքով՝ իմպոտենցիայով տառապող մարդկանց թվաքանակի ճշգրիտ տվյալների բացակայության պատճառը բացատրվում է նրանով, որ նրանք չեն ցանկանում բացահայտ խոսել այդքան նուրբ թեմայի մասին։

Ինչպես ասվում է BJU International ամսագրում հրապարակված հոդվածում, հետազոտության շրջանակում վերլուծվել են մոտ 700 գիտական աշխատանքների տվյալները, որոնք վերաբերել են տարբեր երկրներում իմպոտենտների թվին, ինչպես նաեւ էրեկտիլ դիսֆունկցիայի կապին տարբեր հիվանդությունների հետ։ Այնինչ, ստացված տվյալները միայն մտահոգել են գիտնականներին իմպոտենցիայի տարածվածության տարբեր ցուցանիշների պատճառով, որոնք մի հետազոտությունում գնահատվել են 17-20 տոկոս, մյուսներում՝ 75։

Ավաղ, սրանք միակ անհամաձայնությունները չէին հետազոտություններում։ Մասնավորապես, դա դրսեւորվեց երիտասարդների շրջանում իմպոտենցիայի տարածման հարցում, ընդ որում՝ գործոնը գրեթե նույնն էր բոլոր ուսումնասիրվող աշխատանքներում։ Դատելով հետազոտություններից՝ երիտասարդության շրջանում էրեկտիլ դիսֆունկցիայի ցուցանիշն ավելի բարձր էր, քան 30-35 տարեկանների մեջ։

Բրիտանացի գիտնականները դա բացատրում են նրանով, որ սոցհարցումների երիտասարդ մասնակիցները պարզապես շփոթել են իմպոտենցիան հոգեբանական գործոնների եւ փորձի բացակայության հետ, որոնք կարող էին դառնալ ձախողման պատճառ անկողնում։ Ինչ վերաբերում է ավագ տարիքի տղամարդկանց, ապա նրանք, ամենայն հավանականությամբ, գերադասել են չբացել իրենց անձնական կյանքի մասին տեղեկությունները։

Այսպիսով, մասնագետների կարծիքով՝ սոցհարցումները իմպոտենցիայի տարածվածությունը բացահայտելու ամենալավ միջոցը չեն։ Այդքան նուրբ հարցում, ինչպես նշվում է, միայն բժշկի կայացրած ախտորոշումը կարող է դառնալ հիմք ստույգ վիճակագրական տվյալների համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի