• Latest news

Ինչպե՞ս ամրապնդել հոգեկան առողջությունը

9 հուլիսի, 2019  10:48

Հոնկոնգի գիտնականներին հաջողվել է պարզել, թե ինչպես կարելի է ամրապնդել հոգեկան առողջությունը։ Համաձայն անցկացված հետազոտությունների՝ հոգեպես ամենաառողջ մարդիկ նրանք են, ովքեր ձեռնպահ են մնում սպիրտային խմիչքներից։

Ինչպես տեղեկացնում է EurekAlert!-ը, հետազոտությանը մասնակցել է 10 հազար 386 մարդ, որոնք կամ չեն օգտագործել ալկոհոլային խմիչքներ, կամ չափավոր են օգտագործել (շաբաթը 14 չափաբաժին՝ դրինկ՝ տղամարդկանց եւ 7 չափաբաժին՝ կանանց համար)։ Փորձարկվողների առողջական վիճակին հետեւել են 2009-2013 թվականներին։ Ստացված տվյալները համեմատվել են 31 հազար 079 մարդկանց շրջանում անցկացված հարցման արդյունքների հետ, որն իրականացվել է ԱՄՆ ալկոհոլի չարաշահման եւ ալկոհոլիզմի հարցերի ազգային ինստիտուտի կողմից։

Պարզվել է, որ հոգեկան առողջության ամենաբարձր մակարդակն ունեցել են նրանք, ովքեր ձեռնպահ են մնացել ալկոհոլային խմիչքներից։ Դրական փոփոխություններ են նկատվել նաեւ նրանց մոտ, ովքեր թողել են ալկոհոլ օգտագործելը։ Արդյունքները նման էին երկու հետազոտությունների դեպքում, որոնք անցկացվել են Հոնկոնգում եւ ԱՄՆ-ում։ Ընդ որում՝ հաշվի են առնվել սոցիալ-ժողովրդագրական գործոնները, փորձարկվողների մարմնի զանգվածի ինդեքսը, նրանց վնասակար սովորությունները եւ այլն։

Գիտնականները կոչ են անում ուշադրություն դարձնել ստացված տվյալներին՝ հաշվի առնելով աշխարհում ալկոհոլի օգտագործման աճը։ Հետազոտության արդյունքներից ելնելով՝ ալկոհոլի չափավոր օգտագործման խորհուրդը նույնպես պետք է տալ մեծ զգուշավորությամբ, նշում են գիտնականները։ Մայքլ Նին (Michael Ni) Հոնկոնգի համալսարանից  նշում է. սպիրտային խմիչքներից հրաժարումը թույլ կտա խմողներին հասնել հոգեկան առողջության գրեթե նույն վիճակի, ինչ եւ սթափ մարդիկ։

Հետազոտությունը հրապարակվել է CMAJ (Canadian Medical Association Journal) ամսագրում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
  • Ինչպե՞ս է քնի պակասն ազդում արտաքինի վրա Արեցոլոյի խոսքով՝ քնի պակասի առաջին նախանշանները կապտուկներն ու աչքերի տակ պարկերն են, որոնք առաջանում են, երբ քնի պակասի հետեւանքով չորացած մաշկը պահում է ջուրը խոնավեցում ապահովելու համար․․․
  • Ի՞նչ կարելի է ուտել քնից առաջ՝ վնաս չհասցնելով առողջությանը Թռչնամիսն օգտակար է, քանի որ պարունակում է տրիպտոֆան՝ ամինաթթու, որն օգնում է արտադրել մելատոնին՝ քունը կարգավորող։ Այդ պատճառով թույլատրելի է նաեւ ուտել փոքր քանակությամբ այդպիսի միս քնից առաջ․․․
  • Ինչ տեղի կունենա սրտի հետ՝ հաճախ էներգետիկներ խմելու դեպքում Այս միացությունները մեծացնում են ուշադրության կենտրոնացումը եւ բարձրացնում են աշխատունակությունը: Սակայն, միաժամանակ, դրանք նյարդային համակարգի արագ հյուծման եւ սրտի աշխատանքի խաթարման պատճառ են դառնում․․․
  • Ինչ կարող է պատմել լեզուն մարդու առողջական վիճակի մասին Լեզվի կարմրությունը եւս մեկ ախտանիշ է, որին պետք է ուշադրություն դարձնել: Լեզուն կարող է կարմրել սթրեսի կամ այնպիսի տարրերի պակասի պատճառով, ինչպիսիք են ֆոլաթթուն, վիտամին B12-ը․․․
  • Ինչ դիրքերով է վտանգավոր քնել Լյու Չունը նաեւ խորհուրդ չի տալիս քնել փորի վրա, քանի որ այս դիրքում տեղի է ունենում պարանոցի ողերի տեղաշարժ, եւ մկանները մնում են լարված: Սա ժամանակի հետ կարող է հանգեցնել պարանոցի սպոնդիլեզի զարգացման եւ գոտկատեղի ցավերի․․․
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։