• Latest news

Արտասովոր աչքերով աղջիկը ստիպված է մշտապես արեւային ակնոց դնել

10 հուլիսի, 2019  19:19

Նորֆոլքից 2 տարեկան Ռիանոն Քեյը տառապում է բնածին անիրիդիայով, այսինքն՝ աչքի ծիածանաթաղանթի բացակայությամբ։ Լույսի նկատմամբ աչքերի գերզգայունության պատճառով աղջիկը չի կարող փողոց դուրս գալ առանց արեւային ակնոցի։

The Daily Mail-ը հայտնում է, որ Ռիանոնի համար տանը լուսավորության հարմարավետություն ստեղծելու նպատակով ծնողները ստիպված են ցերեկը պատուհանները փակել շերտավարագույրներով։ Աղջիկն առայժմ մոտ տարածությամբ կարողանում է տեսնել, սակայն բացառված չէ, որ ապագայում նրա մոտ տեսողության հետ կապված նոր խնդիրներ կառաջանան։

Անիրիդիան չափազանց հազվադեպ է հանդիպում. յուրաքանչյուր 75 հազար երեխայից մեկի մոտ։ Դրա պատճառը PAX6 գենում մուտացիան է։ Անիրիդիան եզակի դեպքերում ուղեկցվում է հոտառության եւ զարգացման հապաղման խնդիրներով, եւ կարող է դառնալ երիկամների քաղցկեղի զարգացման պատճառ։

Արտասահմանյան կլինիկաներում իրականացվում են սինթետիկ ծիածանաթաղանթի հարմարեցման վիրահատություններ, սակայն փոքրիկի ծնողները դեռեւս չեն շտապում դստերը նման փորձությունների ենթարկել։ Նրանք ծրագրում են այսպիսի հազվագյուտ հիվանդության մասին հանրության տեղեկացվածության բարձրացման մի շարք միջոցառումներ կազմակերպել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի