• Latest news

Գիտնականները հայտնել են նիհարելու ամենաարդյունավետ միջոցի մասին

11 հուլիսի, 2019  16:21

Ի՞նչն է ավելի արդյունավետորեն օգնում նիհարելուն՝ դիետա՞ն, թե՞ սպորտը։ Այս հարցի պատասխանը տվել են Ջորջիայի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները։

Նրանց խոսքով՝ սպորտով զբաղվելը զգալիորեն արդյունավետ է ցանկացած դիետայից եւ կալորիաների հաշվարկից։ Ավելին, հենց սպորտով զբաղվելն է, այլ ոչ թե դիետան, օգնում կարգավորել առողջությունը։

Բանն այն է, որ մկանների վատ վիճակը նվազեցնում է օրգանիզմի զգայունությունը ինսուլինի հանդեպ, ինչն առաջ է բերում դիաբետ, ինչպես նաեւ բարձրացնում է սրտանոթային հիվանդությունների ռիսկը։ Թույլ մկանները կարող են լինել ոչ միայն ցածր ֆիզիկական ակտիվության, այլ նաեւ սթրեսի եւ ոչ ճիշտ սնվելու հետեւանք, ընդգծում են գիտնականները։

Միեւնույն ժամանակ, մկանների վիճակն անդրադառնում է նիհարելու գործընթացի վրա՝ նվազեցնելով նրա արդյունավետությունը։ Եվ հակառակը, որքան ավելի շատ են մարդու մկանները, այնքան օրգանիզմն ավելի շատ էներգիա է ծախսում դրանք պահելու համար, եւ այդքան ավելի հեշտ է նիհարելը։

Ելնելով սրանից՝  ավելորդ քաշի դեմ պայքարի համար գիտնականներն առաջարկում են կենտրոնանալ ոչ թե դիետաների, այլ սպորտով զբաղվելու վրա, ինչը կօգնի ոչ միայն հաղթահարել ճարպակալումը, այլեւ նվազեցնել հիվանդությունների զարգացման ռիսկը։ Բայց դա, իհարկե, չի նշանակում, թե սպորտով զբաղվելիս կարելի է սխալ սնվել. չպետք է մոռանալ, որ անառողջ սննդակարգն այս կամ այն կերպ վնասում է առողջությունը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի