• Latest news

Բժիշկները փրկել են գանացի «ծառ-մարդուն»

12 հուլիսի, 2019  17:44

Գանացի 44-ամյա Մահմուդ Թալուլին կարող է, վերջապես, վերադառնալ նորմալ կյանքի այն բանից հետո, երբ վերածվել էր «ծառ-մարդու»։ Վերուցաձեւ էպիդերմոդիսպլազիայի (EV) պատճառով նրա մաշկը ծածկվում է խիթերով, որոնք նման են ծառի կեղեւի։

Ինչպես տեղեկացնում է The Daily Mail-ը, տղամարդը չորս վիրահատության է ենթարկվել ձեռքերի ցավոտ խիթերը հեռացնելու համար։   Մահմուդը հույս ունի նոր կյանք սկսել, չէ՞ որ EV-ի պատճառով նա տարիներ չի կարողացել օգտագործել ձեռքերը։ Ավելի քան երկու տարի առաջ հեռացվեցին հազարավոր ցավոտ խիթերը մարմնի վրայից, բայց «կեղեւի» աճը շարունակվում էր, եւ նա նորից չորս վիրաբուժական միջամտության ենթարկվեց։

EV առաջին ախտանշանները Մահմուդի մոտ նկատվեցին տասը տարի առաջ։ Այդ ժամանակվանից նա ստիպված էր դիմանալ քրոնիկական ցավին եւ անհարմար էր զգում արտաքին տեսքի համար փողոց դուրս գալիս։ Եգիպտոսցի եւ հորդանանցի բժիշկները նրան խորհուրդ տվեցին անդամահատել ձեռքերը, բայց Երուսաղեմի «Խադաս» բժշկական կենտրոնի մասնագետները առաջարկեցին օպտիմալ բուժում։

Առջեւում հինգերորդ վիրահատությունն է։ «Այդ վիրահատությունները լիովին փոխել են կյանքս։ Հիմա ես կարող եմ, վերջապես, խաղալ երեխաներիս հետ»,- ասում է նա։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի